Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է այն տեղեկությունները, որ Հնդկական օվկիանոսում՝ Շրի Լանկայի ափերի մոտ, ամերիկյան սուզանավը խոցել է իրանական ռազմանավ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել էին, որ փրկել են նավի տախտակամածին գտնվող 32 մարդու, ինչպես նաև ծովից դուրս բերել մի քանիսի մարմինները։
Շրի Լանկայի ռազմածովային ուժերում և պաշտպանության նախարարությունում աղբյուրներն ավելի վաղ Reuters-ին հայտնել էին, որ առնվազն 101 մարդ անհետ կորել է, ևս 78-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Շրի Լանկայի ափերի մոտ սուզանավը հարձակում է գործել իրանական նավի վրա։ Աղբյուրներն ասել էին, որ այդ պահին հայտնի չէր, թե ով է խոցել նավը։
