«Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Փաշինյանական վարչակարգի անբռնազբոս ու լկտի պահվածքի մասին արդեն անդրադարձել եմ՝ ընդգծելով, թե ինչ աստիճանի վուլգար ու փողոցային վարքագիծ են նրանք դրսևորում, հատկապես ընդդիմադիր սեկտորը թիրախավորելու նպատակով։ Ընդդիմադիր շրջանակներից հնչող ցանկացած քննադատական և թեկուզ փոքր-ինչ կոշտ հռետորաբանության դեպքում իշխանական ողջ քարոզչական արսենալը միանգամից գործի է դրվում՝ ամենաստոր բառամթերքով ու հեգնական ծաղրուծանակով թիրախավորելով տվյալ անհատին կամ ուժին։
Ըստ էության՝ տեղի ունեցողն իր մեջ շատ ավելի խորը ենթաշերտեր է պարունակում, որոնց մասին մի քանի քաղաքագիտական դիտարկումներ ներկայացնեմ։

Ընդհանրապես քաղաքագիտության մեջ կա «մրցակցային ավտորիտարիզմի» հասկացությունը, որի մասին խոսում են, օրինակ, Սթիվեն Լևիցկին ու Լուկան Ուեյը։ Խոսքն այն համակարգերի մասին է, որտեղ ֆորմալ առումով պահպանվում են ընտրությունները, բազմակարծությունը և ինստիտուտները, բայց գործնականում խաղի կանոնները կառուցված են այնպես, որ իշխանությունը մշտապես ունենա անհամեմատ առավելություն և կարողանա ճնշել կամ վարկաբեկել մրցակցին՝ առանց բացահայտ բռնապետության անցնելու։ Այլ կերպ ասած՝ ընտրություններ կան, ընդդիմություն կա, բայց իրական հավասար մրցակցություն չկա։

Այդպիսի համակարգերում ընդդիմության նկատմամբ կիրառվում է ոչ միայն վարչական կամ մեդիա ճնշում, այլ նաև դիսկուրսիվ ճնշում՝ դելեգիտիմացման միջոցով։ Այսինքն՝ քաղաքական հակառակորդը ներկայացվում է ոչ թե որպես գաղափարական այլընտրանք, այլ որպես «վտանգ», «սաբոտաժիստ» կամ «պետության դեմ գործող ուժ։

Իշխանությունը նման վարքագիծ է դրսևորում նաև այն պատճառով, քանի որ ընդդիմադիր հատվածը սինխրոն և կազմակերպված չի հակադարձում ընթացող գործընթացներին։ Այսինքն՝ այսպես կոչված «թիրախը» տարբեր կողմերից համակարգված չի «խոցվում»։ Տեղի են ունենում հատվածական, անջատ-անջատ, ստեպ-ստեպ պոռթկումներ, որոնք հեշտությամբ ջլատվում ու չեզոքացվում են՝ «մեկին՝ տաս» սկզբունքով։

Փաստացի գործում է քաղաքական ասիմետրիայի կանոնը․ իշխանությունը կենտրոնացված է և ռեսուրսներով գերակշիռ, իսկ ընդդիմությունը՝ բաշխված ու չհամակարգված։ Այդ պայմաններում ցանկացած առանձին քննադատություն արագ դառնում է ծաղրի և դելեգիտիմացման թիրախ։

Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան։ Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն ոչ միայն չեզոքացնել, այլ նաև օգտագործել սեփական համախմբման համար՝ մեկին՝ տասը պատասխանելով։

Ի դեպ՝ առավել ագրեսիվ և ինքնամոռաց քննադատության թիրախ են դառնում հատկապես այն ուժերն ու գործիչները, որոնք (ովքեր) ներկայացնում են հստակ, փաստարկված քննադատություն, որովհետև փաստարկը շատ ավելի վտանգավոր է, քան էմոցիան»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Երբ իմ տղան զինվորին ջուր էր տալիս, Ալեն Սիմոնյանն իր համար հարս էր ման գալիս․ Խաչիկ Մանուկյան (video) Աննա՛, ջհանդամը բաժանվեք․ Ժողովուրդը ձեզ մի պատասխան ա տալիս․ արցախցի (video) Էսպես չի՛ մնալու, ամեն ինչ փոխվելու է, մտածե՛ք՝ գլուխներդ կախ ման եք գալու․ Վարդան Ղուկասյան (video) Նիկո՛լ, քեզ աջ ու ձախ գիտենք՝ ինչ են անում․ 800 հազարի Սումգայիթ վերադարձի հարցը լինելու է․ արցախցի (video) Ձախողե՛լ եք․ Արման Ղազարյանի հարցից նախարարը նեղվեց (video) Զախարովան զարմացած է․ «Գուցե նրանք ինչ որ բան կոտրել են» (video) «Սադրողը դու՛ք եք»․ «Ինչի՞ չեք ինքնահրկիզվում»․ Ագնեսա Խամոյանի հարցից ՔՊ-ականները լարվեցին (video) Ռուբեն Ռուբինյա՛ն, «զադերշկան» ինչու՞մն է․․․ եկեք, էդ թուղթը տեսեք․ Քրիստինե Վարդանյան (video) Նվազագույն աշխատավարձը պետք է դարձնեք 95 հազար. Նվազագույն աշխատավարձն իրական կյանքում դեր չունի (video) Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը ջղաձգվեց․ «Սադրում եք, դուք բան չե՛ք կարա անեք» (video) 4 պատերազմ բերածները «լափած արյան փողերով» իրենց հարսանիքն ու նշանն են անում. արցախցու կոշտ խոսքը (video) Լավ լսեք՝ ինչքան ինձ բանտում պահեք,ՔՊ-ն ավելի քիչ ձայն է ստանալու իմ քաղաքում․Ղուկասյանի սուր ելույթը (video) «Դեսանտ են իջեցրել»․ Ի՞նչ զգուշացրեց Աննա Հակոբյանը․ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան (video) Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով (video) «Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան». Արմեն Հովասափյան Ալեն Սիմոնյա՛ն, «աբիժնիկի» նման ես քեզ պահում, բայց պատասխան ես տալու․ արցախցի (video) Դատախազները պահանջում են Վարդան Ղուկասյանին ևս 3 ամիս պահել բանտում (video) ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան Վարդան Ղուկասյանն՝ ընդդիմության հաղթանակի մասին․ ի՞նչ է սպասվում իշխանությանը (video) Վախեցած իշխանության ջղաձգումները Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը սարսափում Ռոբերտ Քոչարյանից. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թեւանյան Հով նստած ենք, ու՞ր գնանք․ Վարդան Ղուկասյանը՝ ոստիկանին (video) Արտակարգ դեպք՝ պանդոկում «Աննան ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, Նիկոլից փախեք»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am