Մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու․ պատգամավոր
Հայաստանի իշխանություններն ասում են, թե Վարդենիսում հիվանդանոց է կառուցվում, սակայն իրականում դա այդպես չէ։ Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
Պատգամավորն անդրադարձել է նաև ախտաբանաանատոմիական լաբորատորիաների խնդրին, հատկապես Ճամբարակ համայնքում․ «Մի հատ գնացեք, դժգոհությունը տեսեք։ Մարդը դիակը բերում, Սևանում է հերձում։ Ինչքան լրացուցիչ ֆիզիկական, ֆինանսական դժվարություններ կան։ Ձեր զեկույցում ասացիք, որ համակարգը ծառայեցնում եք ժողովրդին։ Էդ ձևո՞վ եք ծառայեցնում․ մարդը դիակը վերցրած 60 կմ բերում է Մարտունի հերձելու, վեց ժամ սպասում է հերթի պատճառով, հետո հետ է տանում»։
