Իրանի նոր Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին, թեկնածուներն արդեն հայտնի են․ Tasnim
Իրանի նոր Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ ընտրություններն անցկացնում է Փորձագետների խորհուրդը, որը հատուկ կառավարական մարմին է և միայն նա կարող է ընտրել Իրանի գերագույն առաջնորդին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա, ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։
Նշենք նաև, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
