Եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա երկրորդ նախագահն է և ՀՅԴ–ն. Քրիստինե Վարդանյան
Եթե Հայաստանում կա մի ղեկավար, որի օրոք պատերազմ չի եղել, դա եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և Դաշնակցությունը, որ այդ ժամանակ նաև իշխանության էր։
«Հիմա ես չգիտեմ ոնց կարող է մի ուժ, որի օրոք ամենաշատ հարձակումները և պատերազմներն են եղել Հայաստանի վրա, խոսել խաղաղությունից ու իրենց հորինած փաստաթղթին հղում անելով ինչ-որ բան ապացուցել, բայց այս նարատիվը, որ եթե մենք չլինենք, պատերազմ կլինի... Ի՞նչ էր ասում Գևորգ Պապայանը՝ եթե մենք չլինենք, արհեստական բանականություն էլ չի լինի, իսկ երեխաները կժպտա՞ն, եթե ՔՊ-ն չլինի, իսկ արև կծագի՞, եթե ՔՊ-ն չլինի, հաց ու ջուր կլինի՞ աշխարհի վրա, թե՞ ամբողջը տանելու են իրենց հետ։ ՔՊ-ից առաջ կյանք չկա՞ր, որ ՔՊ-ից հետո չլինի։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանով կյանքը ոչ սկսվում է, ոչ ավարտվում է։ Ես գիտեմ, որ Գևորգ Պապոյանի համար գուցե այդպես է ու ՔՊ-ականների, բայց կներեք, Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա, արև կա, խաղաղություն կա»,–ասաց նա։
