Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության և աջակցության համա։
Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։
Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»,- ասվում է Մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն մարմնամարզիկ անվանակարգում առաջադրվել էր Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը։
Օրեր առաջ մեկնարկել էր քվեարկությունը, Մանուկյանի հետ պայքարի մեջ էր նաև ադրբեջանցի մարզիկը, հայերի միասնականության շնորհիվ էլ Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց։
