Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը գործողության տասնչորրորդ ալիքի շրջանակում մասշտաբային հարված են հասցրել ամերիկյան ռազմական օբյեկտին, հայտնում է ԻՌՆԱ-ն:
«ԻՀՊԿ մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության համաձայն՝ այսօր լուսաբացին հարձակման թիրախ է դարձել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Շեյխ Իսա» ավիաբազան:
Հարձակման մեջ ներգրավված են եղել 20 անօդաչու թռչող սարք և 3 հրթիռ: Բոլոր արկերը հասել են նշանակված թիրախներին: Ամբողջությամբ ոչնչացվել է բազայի հրամանատարության և շտաբի գլխավոր շենքը:
