«Ելք»-ի մարտահրավերն իշխանությանն ու «Ծառուկյան» դաշինքին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքը հարկային բեռի ավելացման եւ թանկացումների դեմ երթ է նախաձեռնում հունվարի 19-ին եւ այդ մասին կոչով դիմել է քաղաքացիներին: «Ելք»-ի նախաձեռնությունը քաղաքական օրակարգի իմաստով միանգամայն համարժեք է եւ այդ իմաստով ձեռնոց է ոչ միայն իշխանությանը, այլ նաեւ խորհրդարանում երկրորդ ուժ համարվող «Ծառուկյան» դաշինքին: Դա գործնականում «Ելք»-ի նոր առաջարկն է դաշինքին, նախագահի թեկնածության շուրջ գործակցելու առաջարկից հետո, որը փաստացի մերժվեց: Ընդ որում՝ այդ հարցում «Ծառուկյան» դաշինքի մերժումը, խոշոր հաշվով, միանգամայն տրամաբանված ու ռացիոնալ էր: Ինչ կանի դաշինքը «Ելք»-ի երկրորդ նախաձեռնության կամ առաջարկի դեպքում: Այստեղ, իհարկե, ուղիղ, անմիջական իմաստով առաջարկ չկա, սակայն իրավիճակը բավական պարզ է՝ «Ելք»-ն անում է այն, ինչ առկա իրադրությունում պետք է անի ընդդիմադիր ուժը:

«Ծառուկյան» դաշինքը եւս հայտարարում է ընդդիմություն լինելու մասին, ինչպես նաեւ հանդես գալիս սոցիալ-տնտեսական քաղաքականության քննադատությամբ եւ թանկացումների վերաբերյալ կոշտ ընդդիմախոսությամբ: Հետեւաբար հարց է առաջանում՝ ի՞նչ փաստարկով դաշինքը չպետք է միանա «Ելք»-ին կամ ի՞նչ տրամաբանությամբ եւ փաստարկով պետք է մնա «Ելք»-ի նախաձեռնությանն անտարբեր:

Մյուս կողմից՝ «Ելք»-ի նախաձեռնությունն ինքը դեռեւս ամբողջական չէ, այն իմաստով, որ դեռ պարզ չէ երկու բան. նախ՝ թե խորհրդարանի ընտրությանը 120 հազար ձայն ստացած «Ելք»-ը, որի կեսից ավելին Երեւանում, իր ձայների կամ ընտրողների քանի տոկոսին կկարողանա մոբիլիզացնել թանկացումների դեմ երթի համար, իսկ մյուսը՝ թե «Ելք»-ն ինչ կարգախոսներով եւ ինչ պահանջներով է հանդես գալու, այսինքն՝ լինելո՞ւ են արդյոք տնտեսական քաղաքականության շատ կոնկրետ եւ ռացիոնալ պահանջներ, որոնք կկրեն ոչ միայն հռչակագրային-հռետորական ընդդիմախոսության բնույթ: Վերջին հաշվով, այդ երկու հանգամանքից է կախված լինելու քաղաքական նախաձեռնության ամբողջական կշիռը եւ հեռանկարը, լրջությունը: Մյուս կողմից՝ խնդիրն ունի մեկ այլ ուշագրավ նրբերանգ՝ «Ելք»-ի նախաձեռնությունը իշխանության հատկապես որ կենտրոնին է թիրախավորելու՝ նախագահի՞ն, որին կասկածում են նաեւ ապրիլից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու համար, եւ ինչին բացահայտորեն դեմ է հանդես գալիս «Ելք»-ը, թե՞ վարչապետին: Մեկ այլ հարց է այն, թե արդյոք այդ հարցում «Ելք»-ն ունի՞ կուռ եւ խորը միատարրություն: Խնդիրն այն է, որ այստեղ «Ծառուկյան» դաշինքի դերակատարումը ինքնին ուշագրավ է՝ անկախ «Ելք»-ի նախաձեռնությունից: Ապրիլին ընդառաջ ի՞նչ է անելու դաշինքը: Եթե փոքր-ինչ պարզունակ եւ կոպիտ ձեւակերպենք հարցը՝ դաշինքն աջակցելու է Սերժ Սարգսյանի՞ հետնախագահական պլաններին, թե՞ ոչ: Կամ՝ Սերժ Սարգսյանի բոլոր պլաններին աջակցելու է ապրիորի՞, թե՞ կախված է լինելու քննարկումներից, որ կունենա Գագիկ Ծառուկյանը Սարգսյանի հետ, ինչպես նաեւ այն հանգամանքից, թե արդյոք Կարեն եւ Սամվել Կարապետյանները վարչապետի պաշտոնի հարցում, այսպես ասած, կպայքարեն եւ այդ պայքարում կփորձեն ստանալ Ծառուկյանի աջակցությունը: Համենայնդեպս, առայժմ կարծես թե ապրիլին ընդառաջ «Ծառուկյան» դաշինքի հռետորաբանությունը կառավարության հանդեպ ավելի ու ավելի կոշտանում է: Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյոք ապրիլի հարցում չեն բաժանվում «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի շահերը, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ «Ելք»-ի բավական սուր թիրախում է նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի Լիվերպուլը հրատարակել է ողբերգական ավտովթարից զոհված Ժոտայի կենսագրական գիրքը Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Սամվել Կարապետյա՛ն, ես ձեզ ասում եմ՝ պետք է անպայման մտնեք այդտեղ․ Լարիսա Ալավերդյան (video) Պուտին․ Կիևի կորցրած տարածքները «նրանց տարածքը չեն», այլ Ռուսաստանի պատմական հողերն են Ամուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ «Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am