ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան

«ԱՌԱՋ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ Հովիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տարածաշրջանում ռազմական լարվածությունից հետո ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվում է, թե «աշխատանքներ են իրականացվում» Հայաստան վերադարձ կազմակերպելու ուղղությամբ։ Սակայն իրականությունը մեկ այլ է․ ՀՀ պետությունը իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին։ Բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին։

Մեկ ավիատոմսի արժեքն արդեն հասել է շուրջ 1100 եվրոյի, ընդ որում՝ գինը շարունակաբար աճում է։
Այսինքն՝ ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդուն առաջարկվում է պարզապես վճարել և լուռ վերադառնալ։
Բայց սա դեռ ամենը չէ։
Առաջարկվում է Հայաստան վերադառնալ Օմանի տարածքով։
Դրա համար ՀՀ քաղաքացիները պետք է իրենց հաշվին հասնեն Մասկատ՝
Դուբայից կամ Աբու Դաբիից մոտ 6 ժամ ավտոմեքենայով ճանապարհ, շուրջ 450 կմ։
Մոտավոր լրացուցիչ ծախսերը տրանսպորտային ծառայությունից օգտվելու դեպքում՝ 80–150 եվրո մեկ անձի համար։
Այսպիսով, մեկ քաղաքացու վերադարձը կարող է կազմել 1200–1300 եվրո և ավելի։
Այս ամենը՝ այն դեպքում, երբ մարդիկ հայտնվել են չնախատեսված իրավիճակում, չեղարկված թռիչքների և տարածաշրջանային լարվածության պայմաններում։
Մինչդեռ նույն ժամանակահատվածում տարածաշրջանում ռազմական սրացումից հետո, մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին վերադարձնում են պետության հաշվին։
Այդ երկրների թվում են՝
• Միացյալ Նահանգներ
• Գերմանիա
• Ֆրանսիա
• Իտալիա
• Հնդկաստան
• Չինաստան
Այս երկրներում պետությունը ճգնաժամի պահին կանգնում է իր քաղաքացու կողքին։
Մեզ մոտ՝ քաղաքացին կանգնում է վճարման հերթում։
Հարցը պարզ է․
պետությունն ի՞նչ պատասխանատվություն է կրում իր քաղաքացիների անվտանգության և վերադարձի համար, եթե ամեն ինչ կրկին մնում է անհատի գրպանի վրա։
Քաղաքացիները սպասում են ոչ թե հայտարարությունների, այլ իրական աջակցության։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video) Ռուբինյա՛ն, կուզեի՞ք Աննա Գրիգորյանի նման ճանաչելիություն ունենալ․ Արթուր Խաչատրյանի դիպուկ խոսքը (video) Ջղաձգումների ու տվայտանքի մեջ եք, գիտեք՝Աննա Գրիգորյանը բարձր վարկանիշ ունի․Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Ընդդիմությունն այլևս միմյանցից ձայներ չի գողանում․ թիրախի մասին հստակ պետք է խոսել․ քաղտեխնոլոգ (video) Միջին Արևելքի հայ գաղութների ներկա վիճակը․ Արամ Վեհափառի կոչը «Նիկոլը վախեցած է․72 միլիարդի թալանի սխեման պայթել է»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Դե պատասխան տվե՛ք Ալիևի վերջին խայտառակ հայտարարությանը․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին (video) Փաշինյանը չի հաղթելու ընտրություններում. ինչի՞ն է նա սպասում. քաղտեխնոլոգ (video) Ես ձեզ դատի կտամ, եթե․․․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին (video) Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում Ի՞նչ կապ ունի Ռուբեն Վարդանյանը Ալիևի հարսի շուրջ ծագած սկանդալային պատմությունների հետ «Նիկոլին ասել են՝ 3 ամսից չե՛ս լինելու․․․ »․ Երվանդ Բոզոյանը փակագծեր բացեց (video) Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, Սաուդյան Արաբիայում կասեցվել են հյուպատոսական ծառայությունները Ծեծկռտուք՝ Արաքսում․ գյուղացիների պատմելով՝ ծեծել են ՔՊ-ական համայնքապետ Ղազար Ղազարյանին «Ռուբեն Ռուբինյանի ցինիկ պահվածքն՝ Արմենուհի Կյուրեղյանի ելույթից առաջ» (video) Խայտառակ թվեր․ ՀՀ-ում աշխատող աղքատի կյանքի որակը նվազել է, մեծ գնաճ կա․ Թադևոս Ավետիսյան (video) Հայաստանը ճակատագրական սխալ է թույլ տվել․ ի՞նչ կանի Իրանը․ քաղտեխնոլոգ (video) Բահրեյնում ոչնչացվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի շտաբի գլխավոր շենքը․ ԻՀՊԿ Տիկին Գալյա՛ն, ասում եմ՝ նեղանում եք․ Արթուր Խաչատրյան (video) Թրամփը ավելի շատ ռազմական հարվածներ է հասցրել այլ երկրներին, քան ԱՄՆ որևէ այլ նախագահ․ Axios «Նման գռեհկաբանությունն ու այլասերումը երբեք էլ լավ տեղ չեն տանում, իսկ հետողորմյաներն արդեն լինելու են ժամկետանց». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am