Վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը. Կարեն Կարապետյանը կռիվ կգցի՞ ՀՀԿ-ականների մեջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարից կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ է ընտրելու: Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացում հետաքրքիր ինտրիգներ կան թաքնված, որոնք կարող են բերել զարմանալի հանգուցալուծման: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որեւէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու են պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի: Ասել է թե, սա քաղաքական ճգնաժամի հետեւանք կլինի, ինչը կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի եւ հատկապես մեծամասնության ներսում հակասություն կա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը պատասխանելով «Հայկական ժամանակի»-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ քաղաքական ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ականների ներքին տարաձայնությունների պատճառով Ազգային ժողովը լուծարվի, մեկնաբանեց.

«Չեմ կարծում, որ կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ այն դեպքում, երբ մեկ քաղաքական թիմ ունի 58 պատգամավոր եւ գումարած նաեւ 7 պատգամավոր, որպես քաղաքական գործընկերներ: Սրանով հարցը կարգավորվում է եւ չկա ճգնաժամի իրատեսություն: Բացի այս էլ, դեռ չգիտենք մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Այն պարզ կլինի թեկնածուների առաջադրումից հետո: Եթե այլ համախոհներ էլ չլինեն, ապա 65 ձայնը հստակ է, իսկ այս քաղաքական թիմի ներսում չկա հակասության միտում, հետեւաբար ճգնաժամ չի կարող առաջանալ»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Մախմուդյանը: Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս մասին մեկնաբանությունները վաղ համարեց, թեեւ նա եւս շեշտեց ՀՀԿ-ի մեծամասնություն լինելը: ԵԼՔ խմբակցությունում եւս չեն կարծում, որ ՀՀԿ-ականների միջեւ տարաձայնություններ կսկսվեն, որն էլ կհանգեցնի ճգնաժամի: «Անհնար է նման բան լինի: Հանրապետականն ունի բացարձակ մեծամասնություն: Դեռեւս նման բանի ականատես չենք եղել, որ հանրապետականների միջեւ պառակտում լինի»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը: Եթե բանը հասնի քաղաքական ճգնաժամի եւ վարչապետ չընտրվի, իսկ ԱԺ-ն հրաժարական տա, ապա վարչապետի պաշտոնում կշարունակի ղեկավարել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով խոհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածությունը, իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միայնակ էլ հարցը կկարգավորի: Թեեւ հիշենք, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն բավական դրական կարծիք էր հայտնում 2018-ի վարչապետի ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից մեկի՝ Կարեն Կարապետյանի մասին: Ստացվում է, որ ինչ-որ տեղ, գուցե շատ չնչին հավանականությամբ, բայց  վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը: Այսինքն, եթե ՀՀԿ-ի ներսում միմյանց հասկանալու խնդիր առաջանա, ապա Սերժ Սարգսյանի երկարամյա ծրագիրը տապալված կհամարվի: Այս առիթով, թերեւս նա ԱԺ-ի ՀՀԿ-ականներին լավ աչքով նայելու առիթը չպետք է բաց թողնի՝ հաշվի առնելով վարչապետ Կարապետյանի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է 2018-ից հետո էլ շարունակել աշխատել որպես վարչապետ: Միաժամանակ պարզ չէ, թե Կարապետյանը ցանկություն եւ հնարավորություններ ունի՞ ՀՀԿ-ի ներսում կռիվ գցելու, թե՞ ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am