Ռմբակոծվող Լիբանանում և Երուսաղեմում հայերը չեն տուժել. ինչ են պատմում տեղի բնակիչները
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայկական թաղամասերի ուղղությամբ դեռևս հարձակումներ չեն եղել, Երուսաղեմում էլ՝ հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը, ներկայացնելով այնտեղ հայերի վիճակը ընդգծեց, որ հայկական շրջաններում, բարեբախտաբար, ոչ մի զոհ և վիրավոր չկա։ Ընդգծեց՝ բավականին լարված իրավիճակ է ամբողջ Երուսաղեմում։
«Ուղղակի սարսափելի է, անցած տարվանից շատ ավելի վատ է, ուժեղ են հնչում գնդակոծությունների ձայները, օդային տագնապներ են միանում։ Երուսաղեմում արդեն հայերի 4-րդ սերունդն է, որ այս ամենի միջով անցնում է, բայց ապահով ենք, անվտանգ ենք հիմա։ Հայկական թաղամասում ապաստանելու համար հակահրթիռային բունկերներ չկան, բայց կամարները շատ են, հին քարեր են, ձիգ և հաստ պատեր են»,- ասաց Բալյանը։
Հարցին՝ արդյոք հայկական թաղամասերի մոտ պայթյուններ եղել են, նա ընդգծեց՝ մեկ հրթիռ ընկել է Յաֆֆոյի դարպասի մոտ, որը հին քաղաքից մի քանի 100 մետր հեռավորության վրա է։ Եվս մեկ հրթիռ էլ արևելյան Երուսաղեմում է ընկել, որը 1,2 կմ հեռավորության վրա է հին քաղաքից։
Ըստ Բալյանի, բարեբախտաբար, հենց հին քաղաքը ընդհանրապես չի թիրախավորվում։ Շեշտեց՝ պատրիարքությունը ապահով է, այսինքն՝ հնարավոր է նաև պատրիարքությունում պատսպարվեն հայերը։
Նրա խոսքով՝ կա ակումբ, որտեղ կարող են տարածք տրամադրել բոլոր այն հայերին, որոնք այս օրերին կժամանեն Երուսաղեմ, չնայած դեռևս նման հոսք չի եղել։
Լիբանանահայ, Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանն էլ ներկայացնելով Լիբանանում հայ համայնքի վիճակը, նշեց, որ սպասում էին, որ Մերձավոր Արևելքում իրադարձություններից Լիբանանը զերծ կմնա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
