Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին

Ժողովուրդ ջան, բարի օր, բա չիմացաք, երեկ հերթական լպիրշ հարցազրույցն է տվել Ազգային ժողովի նախագահի աթոռին զբաղված Ալեն Սիմոնյանը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մսնավորապես, նշել է. «Հարցազրույցի բովանդակությանը անդրադառնալը անշնորհակալ գործ է, որովհետև որևէ լուրջ մարդ երբեք Ալենի հարցազրույցների բովանդակություն չի մեկնաբանում, որովհետև այդտեղ բովանդակություն, միտք առհասարակ երբևէ գոյություն չի ունեցել։ Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, որովհետև ցինիկ լինելու համար պետք է ունենալ գիտելիք և կրթություն։ Ալենը շարքային լկտի է։

Ուզում եմ հիշեցնել, որ երեկ հոխորտում էր մի մարդ, ով 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հյուրանոցներում ապաստան էր փնտրում հայ ժողովրդի զայրույթից խուսափելու համար։ Մի մարդ, ում լեզուն, ամբիցիաները և ով գիտի էլ ինչ, Նիկոլը կարճացրել է՝ բռնելով իր ընտանիքի անդամին և նստեցնելով Ալենի պնդմամբ ապօրինաբար։ Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահների քաղաք դուրս գալ չի կարող, ով առանց թիկնապահների իրեն մարդ և տղամարդ զգալ չի կարող։

Առհասարակ, մեծ հարց է դեռ, ո՞վ է ավելի շատ մահացու մեղքեր կուտակել, Նիկո՞լը, թե՞ Ալենը, որովհետև իմ հաշվելով Նիկոլին կարելի է վերագրել յոթ մահացու մեղքերից վեցը, իսկ Ալենը կուտակել է ողջ ծաղկեփունջը, բոլոր յոթ մեղքերը։

Նիկոլի կողքը լինելը խարան է, սակայն Ալեն Սիմոնյան լինելը կրկնակի խարան է, որովհետև հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու, անկախ ձեր այսօրվա հոխորդանքներից, բարգավաճող ֆինանսական վիճակից, ձեր լկտիությունից ու լպիրշությունից, այն աղետները, որ դուք բերել եք մեր գլխին, հայ ժողովրդի գլխին։

Ալեն Սիմոնյանի մասին երկար խոսելը նորից կրկնեմ անշնորհակալ գործ է, բայց պարբերաբար հիշեցնել իր անցյալը պետք է, որովհետև իր ապագան լինելը էլ ավելի վատ է, քան իր անցյալը, որովհետև Հայաստանում նման խարաններով ՔՊ-ական և Ալեն Սիմոնյան ապրելը մի օր լինելու է շատ-շատ դժվար։ Թեպետ այդ մեղքերի քաղցրության ճանապարհով նրանք պարտավոր են անցնել, որովհետև բազմաթիվ տառապանքներ, կորուստներ վշտեր են պարգևել հայ ժողովրդին, այսքանը»։

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Երկրորդ անգամ եմ կրկնում, ուղիղ պատասխանեք. Արմենուհի Կյուրեղյանը՝ Ժաննա Անդրեասյանին (video) Արդարադատության նախարարը չպետք է դրա իրավունքն ունենա․ Արծվիկ Մինասյան (video) Շենգավիթում 24 ժամ ջուր չի լինի Դեռևս չկան ապացույցներ, որ Իրանը միջուկային զենք է մշակում․ Լավրով ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք «Աննա Հակոբյանը չկարողացա՞վ անհետանալ. ի՞նչ տրաքացրեց Փաշինյանը». քաղտեխնոլոգ (video) Ռմբակոծվող Լիբանանում և Երուսաղեմում հայերը չեն տուժել. ինչ են պատմում տեղի բնակիչները «Բացահայտեմ՝ ինչ է Աննան փախցրել իր հետ». Երվանդ Բոզոյան (video) Իրանցիները գիտեն՝ ինչպես պատերազմել․ նրանք կռվում են պատվով․ Բաղայի Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ալենը շարքային լկտի է»․ Արմեն Աշոտյանի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «Իրականում ինչ է արել Աննա Հակոբյանն ու ինչու է Նիկոլը դիմել այդ քայլին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եվրոպայում գազի գները կտրուկ աճ են գրանցել և շարունակում են աճել Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահի չի շրջում, նրա կողքը լինելը խարան է. Աշոտյանը` Ալեն Սիմոնյանի մասին Տենց լավ չի՝ լավ երազով հպարտացեք․ 8 տարում մի բան չեք բաշարել փոխել․ Խաչատրյան (video) Ջամմու և Քաշմիրում Խամենեիի սպանությունից հետո տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը վերածվել են բախումների Դուք պարտավոր եք զբաղվել էս հարցով, նայեք հայ տնտեսվարողին ինչ օրն եք գցել․ Գառնիկ Դանիելյան (video) Աննա Հակոբյան, զարդերը կարելի է հանձնել, քաղաքական հետեւանքները ջնջել՝ ոչ Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են Պատերազմի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա. Գեղամյան Ձեր նախագիծը Հայաստանի կործանման մասին է․ Լիլիթ Գալսյանը՝ ՔՊ–ին (video) «Հեզբոլլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին Պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի երկրները Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video) Կյանքում մի անգամ տեր կանգնեք ձեր խոսքին․ լարված զրույց Թովմասյանի և Պապոյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am