Կիպրոսում որսացել են բրիտանական ռազմաօդային ուժերի բազայի վրա ուղևորվող ԱԹՍ-ներին
Կիպրոսում բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի Ակրոտիրիի բազայի ուղղությամբ ուղևորվող 2 անօդաչու թռչող սարքերի հարվածները ժամանակին կանխվել են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է BBC-ն՝ հղում անելով Կիպրոսի կառավարության խոսնակին:
Նախորդ գիշերը իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել էր բրիտանական բազային՝ հասցնելով նվազագույն վնաս, զոհեր չկային:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան համաձայնել է ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտագործել բրիտանական ռազմական բազաները պաշտպանական հարվածների համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
