Ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս 2 զինվորական ծառայողի զոհվելու մասին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում է․
«Քիչ առաջ ամերիկյան ԶՈւ-երի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ևս երկու զինվորական ծառայողի զոհվելու մասին։
Վերլուծելով հաղորդագրությունները, կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմը զոհերի մասին հաղորդագրությունները տալիս է տեղեկատվական սահմանափակ չափաբաժիններով, այլ ոչ թե միանգամից՝ հաշվի առնելով ամերիկյան հասարակական կարծիքի խիստ զգայունությունը սեփական բանակում կորուստների հանդեպ»։
