Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է: Նշված սահմանափակման նպատակն է պահպանել սգո և հիշատակի օրերի հանրային, խորհրդանշական և բարոյական նշանակությունը։ Այնուամենայնիվ, գործող իրավակարգավորումը կիրառվում է տեսալսողական մեդիայի բոլոր գովազդների նկատմամբ՝ անկախ դրանց բնույթից և նշանակությունից։ Մասնավորապես, գործող իրավակարգավորումը գովազդի նկատմամբ սահմանում է ընդհանուր արգելք՝ առանց տարբերակելու գովազդի բովանդակային բնույթը կամ նպատակային ուղղվածությունը։ Արդյունքում սահմանափակումը կիրառվում է ինչպես զվարճանքի կամ ժամանցային տարրեր պարունակող գովազդների, այնպես էլ զուտ տեղեկատվական բնույթ պարունակող հաղորդագրությունների նկատմամբ։


Գովազդը ենթադրում է ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տարածում անորոշ թվով անձանց շրջանում և ուղղված է տվյալ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու պահպանմանը՝ առանց զվարճալի բնույթի տարրերի պարտադիր առկայության։ Այստեղից հետևում է, որ սգո և հիշատակի օրերին առկա սահմանափակումները պետք է ուղղված լինեն բացառապես այն հաղորդումներին, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են զվարճանք կամ ժամանց ապահովելու համար կամ պարունակում են զվարճանքի կամ զվարճալի բնույթի տարրեր։ Հետևապես այդ օրերին գովազդի ամբողջական արգելքը համաչափ չէ սահմանված նպատակին և անհարկի սահմանափակումներ է ստեղծում ինչպես տնտեսավարողների, այնպես էլ տեսալսողական մեդիայի հեռարձակողների գործունեության համար։

Այսպիսով՝ առաջարկվում է սգո և հիշատակի օրերին գովազդի հեռարձակման ամբողջական արգելքը վերացնել՝ պահպանելով միայն այդ օրերին զվարճալի հաղորդումների և ոչ աշխատանքային հիշատակի օրերին գովազդի հեռարձակման արգելքը՝ որպես հանրային շահից բխող սահմանափակում։

Բացի այդ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այս օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա: Արդյունքում սգո և հիշատակի օրերին գովազդի ամբողջական սահմանափակումը տարածվում է միայն հեռարձակողների նկատմամբ, իսկ այլ հարթակներում նման սահմանափակումը չի կիրառվում։ Արդյունքում ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ հեռարձակողների նկատմամբ՝ դրանով խաթարելով տնտեսական մրցակցությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am