«Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան
Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները և ընդհանրապես Մերձավոր Արևելքում խորացող լարվածությունը չեն կարող շրջանցել Հայաստանը։ Հայաստանի կրավորական կամ լռակյաց դիրքորոշումը գին ունի։
Այսօր արդեն պետք է հստակ և հրապարակային գործողությունների պլան ունենան այսօրվա կառավարիչները, օրինակ` եթե Իրանից հնարավոր մեծածավալ ներհոսք լինի դեպի Հայաստան, եթե տարածաշրջանային բախումները հանգեցնեն տնտեսական շոկերի, եթե համատարած ճնշող գնաճ լինի, եթե առաջանան ֆինանսական, էներգետիկ կամ լոգիստիկ ռիսկեր։
Պետք է պարզ լինի՝ պետությունն ինչ մեխանիզմներով է պատրաստվում կառավարել այդ ռիսկերը, ինչպես է պաշտպանելու սոցիալական խոցելի խմբերին և ինչպես է ապահովելու տնտեսական կայունությունը։
Հայաստանը լուսնի վրա չէ։ Տարածաշրջանային ցնցումները անխուսափելիորեն ազդեցություն են ունենում նաև մեզ վրա։ «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով այդ ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում»:
