2017 թվականին հայկական հարսանիքները մեկ անգամ չէ, որ հայտնվել են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հնչեղ հայկական հարսանիքները վերհիշել է Rusarminfo-ն:
Ապրիլին տեղեկություն հայտնվեց, որ Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատրաստվում է հարսանիք կազմակերպել Արցախում: Եվրոպացի պատգամավորի հարսնացուն Բրյուսելում բնակվող հայուհի Տաթև Մանուկյանն էր: Ֆրանկ Էնգելը հայտնի է նրանով, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ Արցախ կատարած բազմաթիվ այցելությունների համար: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին Խոր Վիրապում:
Մյուս գեղեցիկ և շքեղ հարսանիքը, որը գրավել էր ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը, Լևոն Արոնյանի և ֆիլիպինյան ծագմամբ ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոիլիի հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Սաղմոսավանքում սեպտեմբերի 30-ին:
Նոյեմբերի 16-ին էլ կայացել է ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հարսանիքը: Արևմտյան ԶԼՄ-ները նրանց պսակադրությունն անվանել էին «բոլոր ժամանակների ամենաթեժ հարսանիքը»: Այն կազմակերպվել էր «Գեղեցուհին և հրեշը» մուլտֆիլմի ոճով: Հյուրերի թվում էին Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն և Ջեյ Զին, դերասանուհի Եվա Լոնգորիան, Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը: Հարսանեկան արարողությունն արժեցել է 1 մլն դոլար:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը