Այսօր՝ հունվարի 8-ին մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2018թ. առաջին նորակոչիկները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու նպատակով այսօր Հանրապետական հավաքակայան են այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը շրջել են հավաքակայանում, զրուցել զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանել զորակոչային պայմաններին և տրվող արտոնություններին վերաբերող հարցերին:
ԶՈՒ ԳՇ պետը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ծանոթացել են զորակոչիկների բուժզննության ու հանդերձավորման պայմաններին, վիճակահանության գործընթացին, զորակոչիկների սննդակարգին, ինչպես նաև այս զորակոչին առաջին անգամ կիրառվող զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում իրականացվող աշխատանքներին:
Մովսես Հակոբյանը և Արտակ Զաքարյանը զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին հորդորել են ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը, լինել զգոն, ուշադիր և աչալրջորեն հսկել հայրենիքի սահմանները:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը