Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մարտի 2-ին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանում «միակողմանի» հարձակումները պետք է նախապես քննարկվեին հենց այդ նպատակով ստեղծված կոլեկտիվ մարմիններում, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France 24-ը։
«Միայն (ՄԱԿ-ի) Անվտանգության խորհրդին դիմելով կարող է ուժի կիրառումը ձեռք բերել անհրաժեշտ լեգիտիմություն», – Փարիզում լրագրողներին ասել է Բարոն։
Նա հայտնել է, որ այս պահին չկան տեղեկություններ ֆրանսիացի զոհերի կամ տուժածների մասին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև կոչ է արել Լիբանանին հեռու մնալ տարածաշրջանային էսկալացիայից։
«Ֆրանսիան կշարունակի աջակցել Լիբանանի պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը, և մենք նրանց հետ համաժողով կկազմակերպենք՝ տարածաշրջանում զինված ուժերի մասին խոսելու համար»,- հայտնել է նա։
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը