Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կքննարկի Հորդանանում և Իրաքում գտնվող ռազմական բազաներում իր զինվորներին պաշտպանելու հարցը, եթե նրանց վրա հարձակում իրականացվի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 2-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։
Վադեֆուլը Deutschlandfunk հանրային ռադիոյին ասել է, որ կառավարությունը մտադրություն չունի մասնակցելու հակամարտությանը՝ հավելելով, որ «մենք նաև չունենք անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ»։Այնուամենայնիվ, արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հնարավոր է, որ «մեր զինվորները պաշտպանվեն, եթե նրանց վրա հարձակում գործեն»։
Գերմանական զինված ուժերի տվյալներով՝ տարածաշրջանում լարվածության սրումից հետո թիրախավորվել են այն ռազմաբազաները, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորներ։
Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում և Հորդանանի Ալ-Ազրակում գտնվող բազաների վրա։Գերմանական dpa-ի փոխանցմամբ՝ այդ հարձակումների հետևանքով գերեմանացի զինվորներ չեն տուժել։
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը