Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցցանցերում շրջանառվող այն պնդումները, թե Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Նշվել է, որ նման լուրերը կեղծ են։ Հայտնում է Ermenihaber.am-ը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ոչ մի երկրին պատկանող բազա չկա։ Թուրքիայի Հանրապետության օդային, ցամաքային և ծովային տարածքները, ինչպես նաև ռազմական օբյեկտները գտնվում են իր իքնիշխանության և վերահսկողության ներքո։
«Մեր երկրի դեմ որևէ հարձակում չի եղել, և Թուրքիային որպես տարածաշրջանային հակամարտությունների կողմ ներկայացնելուն միտված հրապարակումներն ապատեղեկատվական բացահայտ փորձ են»,- ընդգծվել է հերքման մեջ։
Հիշեցնենք, որ տեսանյութ և լուրեր էին տարածվել, որտեղ նշվում էր, որ Իրանը հարվածներ է հասցրել Ադանայում տեղակայված Ինջիրլիք ավիաբազային։ Նշենք, որ շրջանառվող այդ տեսանյութը նկարահանված է Սիրիայում և ունի մեկ ամսվա վաղեմություն։
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը