Երուսաղեմում հրթիռի ընկած վայրը հայկական թաղամասից հեռու է
Երուսաղեմում տուժածների շրջանում հայեր չկան, բարեբախտաբար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Երուսաղեմում հայկական եկեղեցու վարդապետ Էմանուել Աթաջանյանը։
«Արևմտյան Երուսաղեմում հրթիռ է ընկել, հայերեն կոչվում է՝ սարուխ, բայց դա մոտ չէ հին քաղաքին, իսկ հայկական թաղամասը հին քաղաքում է, այսինքն հրթիռը հայկական թաղամասից հեռու է ընկել։ Փառք Աստծո, նորմալ է ամեն ինչ։
Հին քաղաքը Երուսաղեմի կենտրոնն է, սիրտն է։ Դպրոցները փակ են, մարդիկ տներում են, դասերը գնում են Zoom-երով։ Հենց ալարմի ձայնը գալիս է, նախ ազդարարությունը գալիս է հեռախոսների վրա, հետո այդ սիրենան, որ հնչում է որոշ ժամանակ, մարդիկ իմանում են, որ պետք է իջնեն թաքստարաններ։ Բայց սարուխը, որ ընկել է կոնկրետ տան վրա, այդ տան թաքստարանում գտնվող մարդիկ էլ մահացել են։ Այսինքն եթե սարուխը գալիս է շենքի կամ տան վրա, թաքստարանն էլ չի օգնում, որովհետև սրանք լուրջ սարուխներ են, պարզ դրոններ չեն»,–ասաց նա։
Հարցին՝ լարվածություն կա՞ հայ համայնքում, ինչ մտավախություններ կան, Հայր Էմանուելը պատասխանեց. «Մեր մտահոգությունը Կովերի պարտեզն է, մեր մտահոգությունը ներքին թշնամին է, ուրիշ մտահոգություններ չկան։ Ամեն դեպքում պետական ինստիտուտները փակ են, դպրոցները, համալսարանները, պետական աշխատավայրերը փակ են այս պահին։ Իսկ խանութները բաց են, որոշ տրանսպորտ աշխատում է»։
Նա հավաստիացրեց, որ Իսրայելի հայերի շրջանում երկրից հեռանալու մտադրություն ունեցողներ չկան. «Այս երկրում արդեն նորմալ է դարձել այս կյանքը, մարդիկ, այսպես ասած, արդեն նորմալ են տանում այս ամեն ինչը։ Իրականում, սարուխների մեծ մասը օդում խփվում է։ Բալիստիկ հրթիռները, որոնք որ գալիս են, ընկնում ե, բավական բարդ բաներ են, որոնք գալիս հասնում են երկրի երեսին։ Դրանք ուղղակի շատ հզոր են, որ գալիս հասնում են, բայց հիմնականում դրանց խփում են օդի մեջ և պայթյունների ձայները լսում ենք։ Բեկորները կարող են մարդուն վնաս տալ, եթե մարդը ազատ տարածության մեջ լինի։ Դրա համար թաքստանարաններ գնալը ճիշտ է, պատուհանների մոտ պետք չէ կանգնել։
