Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ի վերջո ցավակցել է Իրանի նախագահին՝ Գերագույն հոգեւոր առաջնորդի, ղեկավարության մի շարք ներկայացուցիչների մահվան եւ քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մշտապես կհիշի Ալի Խամենեիի անձնական դերը հայ-իրանական հարաբերության զարգացման գործում:
Նիկոլ Փաշինյանը փաստորեն ցավակցում է Գերագույն հոգեւոր առաջնորդի մահվան պաշտոնական հաստատումից գրեթե մեկուկես օր անց: Թե ինչով էր պայմանավորված այդ հապաղումը, դժվար է ասել: Հատկանշական է նաեւ, որ Փաշինյանի ցավակցության մասին տեղեկությունը հրապարակվում է անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանում Իրանի դեսպանատունը տեղեկություն տարածեց Իրանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին:
Աբաս Արաղչին երեկ խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կարո՛ղ էր ինչ որ բանով պայմանավորված լինել այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ նա խոսել է մեկ օր անց: Երեւանն այդ զանգի՞ն էր սպասում՝ Հայաստանի բարձր մակարդակի ցավակցությունը հանրայնացնելու համար, թե՞ Իրանն էր սպասում Հայաստանի ցավակցական ուղերձին:
Բոլոր դեպքերում, այս դետալները միշտ արժանանում են ուշադրության եւ քաղաքականության մեջ խոսում ինչ որ բանի մասին: Բոլոր դեպքերում, հայ-իրանական հարաբերությունը չպետք է ունենա շատ թե քիչ զգալի որեւէ թյուրըմբռնում»:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը