Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմի եկեղեցական դասը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված նախկին Տ․Արամ քհն․Ասատրյան և Տ․քհն․ Թադե Թախմազյան քահանաներին, որոնք եկեղեցական կանոնների համաձայն՝ այլևս աշխարհական անձինք են՝ Ստեփան (Ասատրյան) և Արամայիս (Թախմազյան) իրենց նախկին անուններով։

Հայտարարում ենք, որ դատարանի որոշումներն անհամատեղելի են եկեղեցական կանոնական կյանքի, մեր քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ։ Եկեղեցու կողմից Քահանայի իշխանությունը շնորհվում է ձեռնադրությամբ և օծմամբ։ Եվ այդ տվչական իշխանությունը կարող է գործել միայն Եկեղեցու հետ հաղորդության, կանոնական և վարդապետական ծիրից ներս՝ հնազանդ և հավատարիմ մնալով Սուրբ Եկեղեցու և Սուրբ Հայրերի ավանդությանը և քահանայական ուխտին։

Իսկ երբ քահանան խախտում է իր ուխտը և Եկեղեցու (իրավասու եկեղեցական իշխանության) կողմից կարգալույծ է հռչակվում և զրկվելով քահանայական կարգից, շնորհից, օծումից ձևից և նշանից՝ դասվում է աշխարհականների շարքին (Բարսղի «Գիր կանոնական»)։ Այսինքն՝ ամբողջապես զրկվում է քահանայական իշխանությունը իրականացնելու իրավունքից։ Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ:

Քահանայի առաքելությունը նախ և առաջ հովվական հոգևոր ծառայություն է, որն ինքնին և՛ նվիրապետական աստիճան է և՛ կանոնական լիազորություն և Եկեղեցու իշխանության կողմից ընդունված վիճակ։

Միաժամանակ ընդգծում ենք, ոչ միայն կրոնական, վարդապետական, այլև խորապեսհոգևոր և բարոյական կողմը։ Ուստիքահանայական ծառայությունը հիմնված է խղճի ազատության, հավատքի, եկեղեցական կարգի հանդեպ հնազանդության և հավատարմության վրա։

Որևէ դատարան կամ աշխարհիկ իշխանություն իրավասու չէ պարտադրել քահանային դրժելու ուխտը, հնազանդությունն ու հավատարմությունը և ենթարկվելու ստեղծված մի այնպիսի իրավիճակի, որը հակասում է քահանայական կարգին,խղճին, դավանանքին և եկեղեցաբանական սկզբումնքներին։ Այդպիսով դատական միջանկյալ որոշումների և մեր խղճի, դավանանքի ու համոզմունքի ազատության իրավունքի միջև առկա է լուրջ անհամատեղելիություն։

Խղճի և դավանանքի ազատությունը մերերկրում երաշխավորված է սահմանադրական և իրավական նորմերով, և որևէ որոշում չպետք է միջամտի և խաթարի հոգևորականի կամ շարքային բարեպաշտ հավատացյալի հոգևոր կյանքին, ազատ ընտրությանը և ծառայողական պատասխանատվությանը։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիան երաշխավորում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը: Պետությունն, ըստ օրենքի, չի կարող միջամտել Եկեղեցու ներքին կյանքին:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթին են առնչվում նաև հոգևորականին կարգալույծ հռչակելու, հոգևոր պաշտոնի նշանակելուկամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը: Այս տիրույթում պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը հանգեցնելու է Սուրբ Խորհուրդների և նվիրական սրբությունների հանդեպ անարգալից վերաբերմունքի եւ պղծության:

Հետևաբար, նկատի առնելով վերոնշյալ հիմարար սկզբունքները, հայտարարում ենք, որ մերկողմից դատարանի որոշումների իրականացումը առարկայորեն դառնում են անկարելի՝ անհնարինության հիմքով, քանի որ այն հակասում է Եկեղեցու կանոնական կարգինև Աստծո և մեր հավատավոր ժողովրդի հանդեպ ձեռնադրությամբ ստանձնած մեր սրբազան պարտավորությանը։

Հակառակ մեր հանդեպ գործադրվող տարատեսակ ճնշումների՝ չենք ընդունելու աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք, որը մեզ մղելու է դեպի հակականոնական ընթացքների, դեպի ուխտազանցություն և սրբապղծություն, որով և մեղսակից ենք դարձնում հավատացյալ հոտին։

Տեր Շնորհք աբեղա Պալոյան

Տեր Մկրտիչ քահանա Երանյան

Տեր Եղիշե քահանա Բարսեղյան

Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Տեր Հայկ քահանա Քոչարյան

Տեր Նարեկ քահանա Սարգսյան

Տեր Փառեն քահանա Առաքելյան

Տեր Մուշե քահանա Վահանյան

Տեր Հովել քահանա Օհանյան

Տեր Սևակ քահանա Սարիբեկյան

Տեր Համբարձում քահանա Դանիելյան

Տեր Զորայր քահանա Կարապետյան

Տեր Ղևոնդ քահանա Գափոյան

Տեր Հայկ քահանա Սահակյան

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան

Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան

Տեր Օշին քահանա Հայրապետյան

Տեր Մխիթար քահանա Ահարոնյան

Տեր Մեսրոպ քահանա Օհանյան

Տեր Նշան քահանա Թովմասյան

Մայր Եղիսաբեթ Մելետլյան

Արտակ սարկավագ Սաֆարյան

Վահագն սարկավագ Ստեփանյան»։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
«Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները Վե՛րջ, կարմիր գծեր այլևս չկան․ սա պատերազմ է Իրանի լինել-չլինելու․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել, Իրանն ուղիղ հարվածների իրավունք ունի այլևս․․․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի Ռուսաստանը «կալցոն» քաշելու է, վերջը մոտ է․ Հայկ Այվազյան (video) Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում Մշակույթը մշուշակակույտ չէ․ Բագրատ Սրբազան Ֆրանսիան հաստատել է ԱՄԷ-ում իր ռազմաբազայի թիրախավորումը Թեհրանում վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը Վանաձորի ԲԿ տեղափոխված 9 քաղաքացիներից մեկն այս պահին վիրահատվում է Հերի՛ք է հայ ժողովրդին վախեցնե՛ք․500 հազար հայ վերադառնալու են Բաքու, Սումգայիթ, Շահումյան․Թովմասյան (video) Իրանում առնվազն ինը հիվանդանոց «լուրջ վնասվել» է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից Երուսաղեմում հրթիռի ընկած վայրը հայկական թաղամասից հեռու է Նիկոլին զանգել են, ասել՝ շանս չունես վերարտադրության․ Հայկ Նահապետյանը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am