Իսրայելը հերքում է Իրանում աղջիկների դպրոցի հրթիռակոծման պատասխանատվությունը
Իսրայելական զինվորականները «տեղյակ չեն Իսրայելի կամ Ամերիկայի որևէ հարվածից» Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի մոտ, որտեղ, ըստ իրանական պետական լրատվամիջոցների, փետրվարի 28-ին հրթիռի հարվածի հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ։ Այս մասին կիրակի՝ մարտի 1-ին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ Նադավ Շոշանին։ «Ես գիտեմ, որ ամերիկացիները ստուգում են այս տեղեկատվությունը, և մենք նույնն ենք անում»,- ասել է նա։
«Եվ ես գիտեմ, որ մենք կարողացանք, ինչպես հաստատում են ամերիկացիներն ու իրանցիները, շատ ճշգրիտ, հազար մղոնից ավելի հեռավորությունից ոչնչացնել մեզանից թաքնվող 40 մարդկանց», - ընդգծեց Շոշանին։ Նա հավելեց, որ սա հաստատում է, որ իսրայելական բանակը գործում է «ծայրահեղ ճշգրտությամբ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական տվյալների համաձայն՝ փետրվարի 28-ի առավոտյան Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի Շաջարեհ Թայեբեհի աղջիկների դպրոցի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 148 մարդ, 95-ը՝ վիրավորվել։ Մինաբի շրջանի դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Իրանում հայտարարվել է ազգային սուգ։
