Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Դիմումատուն Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է, որը դատարան հայց է ներկայացրել տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը ։Նա դեսպան է նշանակվել 2017թ ։
Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։
Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։
Դատարանը կալանքի որոշման հիմքում դրել է հանցանքի վտանգավորության, կրկնահանցագործության եւ իրավապահներից թաքնվելու հիմքերը։
Նրա կալանքն անընդհատ երկարաձգվել է մինչև 2007թ սեպտեմբեր, որից հետո խափանման միջոցը փոխվել է Հանրապետությունից չբացայակելու ստորագրությամբ։
Ալեքսանդր Արզումանյանը համարում է, որ խախտվել են Ազատության եւ անձնական անձեռնմխելիության , ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները։
Հիշեցնենք, որ 2007թ-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ « Վահան Շիրխանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում եւ, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»:
Ալեքսանդր Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը