Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․
ԻՆՉ ԷԼ ԱՆԻ՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է
Նախ, դա հստակ մանիպուլյացիա է, օտարերկրյա կենտրոններում լավ տեխնոլոգների կողմից մշակված ցինիկ PR տեխնոլոգիա: Հազար ներողություն, բայց սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն: Սրանք կարմիր բոլոր գծերը վաղուց հատել են:
Գառան մորթի հագած գայլից ավելին սպասել չի կարելի:
Որևէ մեկդ հաստատ ամուսնալուծվելիս տեղը տեղին բեմականացված շոուով շորթ վիդեո-կապիկություն չեք նկարում, տուփերը, քըրչ ու փալասը նկարում...
Չալոն շատ բան գիտի... սրանք ամեն ինչի ընդունակ են, միայն թե իշխանություն պահեն:
Առաջին հերթին, սա նշանակում է՝ իշխանության խայտառակ ցածր վարկանիշ, վախ, խուճապ: Նույնիսկ ՔՊ-ականներն են, մեղմ ասած, «զզվել» սրանցից:
Երկրորդը. Պատմության մեջ շատ են եղել նման դեպքեր, երբ այդ ցինիկ տեխնոլոգիան կիրառվել է: Օրինակ, երբ 2011-ին Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմը և նրա կինը ՝ լուրջ կոռուպցիոն սկանդալներով և դատական գործընթացներով հայտնի Սանդրա Տորեսը, ամուսնալուծվեցին «հանուն երկրի»։ Ալվարոյի կինը հայտարարեց. «Ես ամուսնալուծվում եմ ամուսնուցս, բայց ամուսնանում եմ ժողովրդի հետ»։ Իսկ թե ինչու նրանք այդ կեղծիքը բեմադրեցին և ինչ եղավ հետո, կկարդաք, շատերն էլ գիտեն:
Նման քայլերի հաճախ դիմել է նաև Սիլվիո Բեռլուսկոնին. նա իր քաղաքական կարիերայի ընթացքում մի քանի անգամ օգտագործել է ամուսնալուծության և նոր սիրավեպերի թեման՝ ուշադրություն շեղելու համար։ Հենց նրա դեմ կոռուպցիոն սկանդալներ էին բռնկվում, հանրայնացնում էր իր ընտանեկան թաշկինակով դրամաները, սիրավեպերը։ Նպատակը՝ էժանագին սերիալային թեմաներով մարդկանց ուշադրությունը իրենց քաղաքական ձախողումներից շեղել:
Հանցագործ այս զույգը ամուսնալուծվել է, թե ոչ՝ թքած այդ ամենի վրա, դա յուրաքանչյուրի անձնական գործն է, ոչ թե բոլորի ափսեների լանգետը: Որևէ մեկիս չի հետաքրքրում՝ ով ում հետ և որքան ժամանակ է քնում, քնում է, թե՞ ոչ:
Սրա մասին էլ Չալոյից լավ ոչ ոք չգիտի...
ԵՎ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. ԻՆՉ ԷԼ ԱՆԻ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՆԱ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է, ՀԱՆՑԱԿԻՑ Է ԵՎ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ՝ ԱՄԵՆԱՅՆ ԽՍՏՈՒԹՅԱՄԲ:
Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն պետք է կրեն պատերազմ հրահրելու, Արցախը հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Հայաստանի տարածքներից հանձնելու, թշնամուն մեր երկիր բերելու, զոհվածների ծնողների նկատմամբ կատարած հանցանքների, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների, պետությանը պատճառած վնասների, կոռուպցիայի, թալանի համար...
Սաթիկ Սեյրանյան
ՀԺՄ
