Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ
Պետքարտուղարությունը կարգադրել է Իսրայելից հեռանալ ԱՄՆ դիվանագետների ընտանիքների անդամներին և դեսպանության այն աշխատակիցներին, որոնք զբաղված չեն հույժ կարևոր պարտականությունների կատարմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իսրայելում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Անվտանգության հետ կապված ռիսկերի պատճառով Պետքարտուղարությունը փետրվարի 27-ին արտոնել է Իսրայելում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության այն աշխատակիցների մեկնումը, որոնք զբաղված չեն հույժ կարևոր պարտականությունների կատարմամբ, ինչպես նաև ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամների մեկնումը», – ասվում է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նաև խորհուրդ է տալիս վերանայել դեպի Իսրայել և Արևմտյան ափ մեկնումները՝ «ահաբեկչության և քաղաքացիական անհանգստության պատճառով», ինչպես նաև չմեկնել Գազայի հատված, Իսրայելի հյուսիս և Եգիպտոսի հետ սահմանի մի հատված։
