Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նվազագույն կենսաթոշակը 10.000 դրամով բարձրացնելու մասին լուրը արդեն քանի օր է ակտիվորեն քննարկվում է՝ հաճախ «ընտրակաշառք» ձևակերպմամբ։ Սակայն, եթե փորձենք հարցին նայել հաշվարկի տեսանկյունից, կհասկանանք, թե ինչու մինչև հիմա չէին անում, ինչու էին ծաղրում և ինչու որոշեցին մանիպուլացնել: Ուրեմն այսպես, Հայաստանում մոտ 500.000 կենսաթոշակառու կա, որոնցից շուրջ 12 տոկոսն է միայն՝ մոտ 73.000 մարդ, որ ստանում է նվազագույն կենսաթոշակ։
Եթե նրանց թոշակը բարձրանա ամսական 10.000 դրամով, ապա մեկ անձի հաշվով դա կկազմի տարեկան 120.000 դրամ։ Բոլոր շահառուների համար միասին՝ մոտ 8,76 միլիարդ դրամ լրացուցիչ բյուջետային ծախս։ Թվերը ցույց են տալիս, որ սա պետական բյուջեի ընդհանուր ծախսերի համեմատ մեծ բեռ չէ, քանի որ ամբողջ կենսաթոշակներին չի վերաբերում: Այսինքն, «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, այլ այն, որ հանրային ընկալման մեջ սկսեն խոսել թոշակների բարձրացումից` չնշելով նվազագույն բառը, որը, ինչպես տեսանք այնքան էլ մեծ թիվ չէ բյուջեի ծախսերի մեջ:
Հասկանալի է չէ՞, որ սա սոցիալական արդարությանն ուղղված քայլ չէ, այլ նախընտրական հաշվարկ է` հանրային ընկալման և քաղաքական վստահության կառավարում իրականացնելու միտումով: Դեռ հարց է, թե արդյոք հասարակությունը այդ քայլերը կընդունի՞ որպես երկարաժամկետ սոցիալական քաղաքականություն, թե՞ կընկալի որպես ժամանակավոր, ընտրական տրամաբանությամբ պայմանավորված նախաձեռնություն: Նմանատիպ անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը