Առինջի բնակիչը ահազանգել է․կոտրել են տան պատուհանը, գողացել 9 հազար դոլար․ երկու անձ կալանավորվել է

Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։

Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն ուղղված միջոցառումներ՝ փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ ևս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնել ու թալանել էին տունը՝ թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում՝ ոչինչ չգողանալով փախել էին։

Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն երկու անձ։ Կոտայքի քրեական ոստիկանների վարկածով երեք դեպքն էլ նույն անձանց գործն է։

Այս տրամաբանությամբ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա և 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։

Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից, և նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ժամը 15․35-ին Արշակունյաց պողոտայում երեքին էլ ձերբակալեցին ու տեղափոխեցին Քրեական ոստիկանության մարզային վարչություն։

31 և 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի ընտրություններին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով հետաքննության հարթակին Նիկոլ ու Աննա՛, ձեր շոուով չեք ստիպելու մոռանանք Բաքվի հայերի ցեղասպանության հիշատակման օրերը (video) Բոլոր աղետների օրերին քո հայասպան կերպարները հիշում ենք, ու օրը գալու է՝ քեզ էլ, քո չամուսնուն էլ, հիշեցնելու ենք․․․ Այս հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը պետք է շատ անհանգստանա․․․ Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․ Երբեք մի ասա` երբեք. Մխիթարյանը պատասխանել է կարիերան ավարտելու և ապագայի վերաբերյալ հարցերին Այ էս նկարն, օրինակ, ներելու չի։ Սա հայության դեմ այս զույգի գիտակցված հանցանքների սիմվոլիկ խտացումնա․ Մխոյան Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների Հայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար Թող էդ 10․000 ն էլ չտա, միայն թե գնա․ Հարցում (video) Լու՞րջ ես ասում, Աննա՛․․․ խեղճ կին է խաղում․ Մանուել Մանուկյան (video) «ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը միավորվում են Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան․ մեղադրանք է առաջարդվել նաև նրա 2 ազգականի Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի մի մասը Արտակարգ իրավիճակ՝ Նիգավան-Սպիտակ ճանապարհին․ 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել #ՀԻՄԱ․ «Աննա՛, Նիկո՛լ, դե հիմա լսեք՝ ինչ եմ ասում ձեր բաժանության մասին»․ Աննա Այվազյան (video) Հիմա լսե՛ք՝ բանակում մահերի մասին ինչ են թաքցնում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ես Աննային ամուսնության առաջարկ եմ անում, ասեմ ինչու․ Վահե Մովսիսյան (video) Նիկո՛լ, Աննա՛, ձեր «Կասանդրա»-ով չլացացնե՛ք․ Հենրիխ Դանիելյան (video) «Ինչպես փոխնախարարը լղոզեց 3 ամիս առաջ Փաշինյանի՝ թոշակառուների մասին հայտարարությունը» (video) Ես ձեզ ասում եմ՝ սա Նիկոլի ժուլիկություններից է․ Սերժ Սարգսյան (video) «Նիկո՛լ, ստում ես․․․ թոշակառունե՛ր, ձեր թոշակը Նիկոլը կարող էր բարձրացնել 30 հազար դրամով» (video) Այո՛, տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյան (video) ԱՄՆ-ն և Ուկրաինան Ժնևում քննարկել են տնտեսությունը և անվտանգության երաշխիքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am