Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն»

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ, Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։

 Արդյո՞ք Թեհրանի մտահոգությունները Միացյալ Նահանգների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շուրջ փարատվել են`«Ազատություն»-ը հարցրեց Խալիլ Շիրղոլամիին։

«Մենք հայկական կողմի հետ շատ լավ կապեր ունենք այս հարցի շուրջ, մշտական կապի մեջ ենք։ Եթե այս ճանապարհի նպատակն է ընդլայնել հնարավորություններն ու աջակցել խաղաղությանը, մենք դեմ չենք դրան», – պատասխանեց իրանցի դիվանագետը։

Հենց այս փուլում շաբաթներ առաջ Հայաստան, ապա Ադրբեջան այցելեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, այս շաբաթ էլ պաշտոնական այցով Իրանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել նրա այցի ընթացքում, շատ բան հայտնի չէ, փոխարենը՝ պարզ է, որ Պապիկյանին Թեհրանում զինվորականներից բացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն են ընդունել, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

 Արդյո՞ք կողմերը պատրաստվում են ռազմատեխնիկական համագործակցություն սկսել, Երևանը դիտարկելո՞ւ է նաև հարևան երկրից զինամթերք գնելու տարբերակը։ Սուրեն Պապիկյանի հանդիպումների վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները փակագծեր չեն բացում։

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին նույնպես մանրամասներ չհայտնեց։

«Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և այս կարևոր նպատակի համար մեր համագործակցությունը մշտապես զարգացրել ենք նաև պաշտպանական բնագավառում», – ասաց Շիրղոլամին։

Իրանական կողմի հաղորդագրությունները Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումների մասին ավելի ընդարձակ են։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, օրինակ, կրկնել է Թեհրանի դիրքորոշումը, թե «տարածաշրջանի կայունությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ առանց այլ ուժերի միջամտության»։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին էլ պնդել է, թե արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է տարածաշրջանի բնակիչների շահերին և «անկայունության և անապահովության պատճառ է»։ Թե ինչ է պատասխանել Պապիկյանը, պարզ չէ։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրություններում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների պնդումների վերաբերյալ անդրադարձ չկա։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Նիկոլի էշ խելքից ենք մենք աղքատ, թող մեր վրա չքցի․ հարցում` Ապարանում (video) Դադարեցրե՛ք այս քրեական հետապնդումը․ Սեյրան Օհանյան (video) «Ցեղասպանությունից մազապուրծ 800 հազար հայեր վերադառնալու են Սումգայիթ, Բաքու»․ պահեստազորի գնդապետ (video) Հերիք է ամեն անգամ նիկոլի արածի մեջ ինչ-որ հանճարեղ կոմբինացիաներ փնտրել 8 տարի չարիք բերած զույգը նոր խաղ է սկսում Հայաստանի, հայ ժողովրդի ու հայոց քաղաքակրթության դեմ ԲԴԽ-ին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծ. Դատավորների միություն Խորտակվող նավը ժամանակին լքելը ոչ թե դավաճանություն է, այլ սթափ մտածողություն. քաղաքագետ Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին ՀՀ կառավարությունը չի հրապարակում ԱՄՆ-ից արտաքսվածների թիվը Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի մի քանի քաղաքների «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից»․ Մհեր Մկրտչյան Սպասելով «մոլդովական սցենարին». Հովհաննիսյան «Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է Աննա Հակոբյանի՝ պետական պահպանությունից դուրս լինելը»․ Հակոբ Բադալյան Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար Ճգնաժամերը խորանում են․ մեծ պայթյուն կլինի (video) Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am