«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

Կոռուպցիոն խայտառակությունից դեռևս ուշքի չեկած՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Ակադեմիայի նախագահությունում նիստի մասնակիցները՝ հիմնականում պատկառելի տարիքի «ակադեմիկոսներ», հայտնվել են բավականին անհարմար իրավիճակում. տեսախցիկը նիստի անդամների մեծ մասին ֆիքսել է ուղղակի քնած. ըստ երևույթին՝ միջոցառումը «մահացու ձանձրալի» է եղել։ Քնել էին կուշտ ու խաղաղ։ Չէ՞ որ կոռուպցիոն սխեմաներն արդեն ձևավորված են, պատմությունը՝ կեղծված, գիտությունը՝ զրոյական մակարդակի հասցված, իսկ ամոթը՝ հավերժ ապահովված։ Առաքելությունն իրականացված է։

Կոռուպցիայով (միա՞յն) ախտահարված գիտությունն Ադրբեջանում

Հատկապես վերջին երեք տարիներին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Զարմանալի զուգադիպությամբ ակադեմիայի երեք նախագահներին երեք տարի անընդմեջ մեղադրում են կոռուպցիայի, հովանավորչության, յուրացումների մեջ։ Սա պարզապես մեղադրանքների շարք չէ, այլ՝ Ադրբեջանի գիտության իրական պատկերը։

Minval.az լրատվական կայքին նախկինում երբեմն հաջողվում էր դիպուկ և ճշգրիտ նյութեր հրապարակել։ Դեռևս 2013 թվականին «Minval.az»-ը ճշգրիտ բնութագրել էր ադրբեջանական գիտությունը՝ որպես «կոռուպցիայով վարակված»։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ գնահատականը լիովին համապատասխանում է իրականությանը։

Գիտությունն ակադեմիայի նախագահի դստեր «բարօրության» համար

2025 թվականի հոկտեմբերին կոռուպցիոն նոր սկանդալ բռնկվեց ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլիի դստեր՝ Գյունայ Մասիմովայի անվան շուրջ։ Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայում Գյունայ Մասիմովայից գողացել էին միլիոն դոլարների և եվրոների հասնող կանխիկ գումար, ինչպես նաև՝ ադամանդներ և թանկարժեք զարդեր։ Մասիմովային պատկանող սեյֆում, ըստ հաղորդումների, պահվում էին 790 000 ԱՄՆ դոլար և 330 000 եվրո կանխիկ գումար, ադամանդներ, զարդեր։

Փողերի և արժեքավոր իրերի ծագումը պարզելու նպատակով Նյուրնբերգում հետաքննություն էր սկսվել։ Ակադեմիայի նախագահի դուստրը, չսպասելով արդյունքներին, լքել էր Գերմանիան, ավելի ճիշտ՝ փախել։ Գերմանիայում բնակության իրավունք նա ստացել էր շինծու ամուսնության վկայականի միջոցով և Բեռլինի Քուռֆյուռշթենդամ (Kurfürstendamm) փողոցում ձեռք էր բերել առանձնատուն և բնակարան՝ մոտ 1 միլիոն եվրո արժողությամբ։ Թվում էր, թե Մասիմովայի կյանքը բավական հաջող էր դասավորվել, սակայն, ինչպես ասում են, դժբախտությունը մենակ չի գալիս․ բավական չէ՝ գումարն էին գողացել, հետն էլ՝ հետաքննություն, խայտառակություն ու հարկադրված փախուստ։

Ավելի ուշ ակադեմիայի նախագահը մասամբ հերքել էր այս տեղեկությունները, սակայն, ընդգծենք, որ խնդրել էր իր անունը չհիշատակել տվյալ միջադեպի հետ կապված (դստեր անունը կարելի է, իրենը՝ ոչ)։

Երեք նախագահ՝ կոռուպցիոն մեկ համակարգ

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի վերջին դատական գործընթացների մեջ միաժամանակ ներգրավվել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի երեք նախագահներ՝ գործող նախագահ Իսա Հաբիբբեյլին, ինչպես նաև՝ նախկին ղեկավարներ Ռամիզ Մեհդիևը և Աքիֆ Ալիզադեն։

Զարմանալի զուգադիպությամբ դեռևս 2024 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ակադեմիայի ղեկավարության դեմ քրեական գործ էր հարուցել՝ հիմնվելով 2022–2023 թվականների աուդիտորական ստուգումների վրա։ 2019–2022 թվականներին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը։ Ակադեմիայի գործերի փաստացի կառավարումը 2021 թվականից, ըստ հաղորդումների, իրականացրել է նրա փեսայի եղբայրը՝ Ֆիքրետ Ալիևը։

Յուրացումների մեխանիզմներն Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում․ պարզունակ, սակայն արդյունավետ

Փողերի լվացման սխեմաները հայտնի են բոլորին․

վերանորոգման և շինարարական աշխատանքներ․ կատարված աշխատանքների ծավալների կեղծում և նախահաշիվների ուռճացում,
կեղծ ծառայություններ․ պայմանագրերի կնքում այնպիսի ծառայությունների համար, որոնք փաստացի չեն մատուցվել,
գնումներ․ սարքավորումների ձեռքբերում շուկայական արժեքներից անհամեմատ բարձր գներով։

Ադրբեջանական գիտության կոռուպցիոն համակարգին բնորոշ են․

համակարգային հովանավորչությունն ու «մեռած հոգիները» (վառ օրինակ՝ Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանը),
հովանավորչություն՝ ղեկավար կազմի ազգականների և մտերիմների նշանակումը վարչական առանցքային պաշտոններում (Մեհդիևի փեսայի եղբոր օրինակը),
ոչ պրոֆեսիոնալ կադրերի հավաքագրում․ գիտական համապատասխան որակավորում չունեցող անձանց աշխատանքի ընդունում, որն էլ ավելի է խորացնում ոլորտի ողբալի վիճակը։

Եզրակացություն

Ադրբեջանական գիտությունը վերջին տասնամյակներում թաղված է կոռուպցիայի, խարդախության, միջոցների յուրացման և անբարեխիղճ գործունեության մեջ։ Ակնհայտ է դառնում, որ նման «գիտնականները» ոչնչի ունակ չեն՝ բացի հարևան ժողովուրդների պատմության և մշակույթի խեղաթյուրումից։ «Ակադեմիական նման էլիտայից» ավելին ակնկալելը դժվար է։

Ի սրտե խորհուրդ ենք տալիս՝ ցրե՛ք այս «ննջող ծերակույտը»՝ իր կոռումպացված ղեկավարությամբ, ու կեղծ գիտնականների փոխարեն հավաքե՛ք ազնիվ, պատասխանատու ու պրոֆեսիոնալ կադրեր։ Այդ դեպքում ադրբեջանական գիտությունը գուցե չնույնացվի տարիներ շարունակ իր անվան հետ կապվող կեղծիքների, կոռուպցիայի, հանցավոր այլ բնորոշումների հետ, ինչի մասին, ինչպես փաստվեց, վկայում են անգամ ադրբեջանական լրատվամիջոցները։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am