Չհավատարմագրված ագրարային համալսարանը չունի ռազմավարական ծրագիր
Երեկ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման: Սակայն պարզվում է, որ սա դեռ վերջը չի:
Ագրարային համալսարանը չունի նաև ռազմավարական ծրագիր: Ագրարայինի վերջին ռազմավարական փաստաթուղթն, ըստ համալսարանի կայքի, ՀԱԱՀ 2020-2024թթ. ռազմավարական պլանն է:
Yerkir.am-ը ուսումնասիրել է ՀՀ պետական բուհերի փաստաթղթերը և արձանագրել է, որ բոլորն էլ ունեն ռազմավարական գործող ծրագրեր բացառությամբ ագրարային համալսարանի:
Ըստ գործող օրենսդրության՝ ռազմավարական ծրագրերի հաստատումը բուհերի հոգաբարձուների խորհուրդների գործառույթն է:
Այս առումով անգործություն է ցուցաբերել ոչ միայն համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, այլ նաև հոգաբարձուների խորհուրդը՝ ի դեմս խորհրդի նախագահ, կարկառուն մաթեմատիկոս Գևորգ Պապոյանի տեղակալ Արման Խոջոյանի և վաստակավոր շինարար Ժաննա Անդրեասյանի տեղակալ Արաքսյա Սվաջյանի:
