Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. Հետք
Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմն ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում է ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս մասին գրում է Հետքը:
Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները: ՊՆ-ն ընդհանրապես թվային տվյալ չի տրամադրել, իսկ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել: Ոչ մի նախարարություն չի նշել, թե որքան պարգևավճար են ստացել նախարարներն ու նրանց տեղակալները: Խորհուրդ են տվել ուսումնասիրել հայտարարագրերը, իսկ 2025թ-ի պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունների համար սպասել մինչև մայիսի 31-ը, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնեն:
Նախարարությունների նույնաբովանդակ պատասխանները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք համաձայնեցվել են կամ համակարգվել մեկ կենտրոնից՝ խուսափելու համար նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելուց: Հակառակ դեպքում, դժվար թե չգտնվեր մեկ նախարար, որը չցանկանար այդ տվյալը հայտնել լրատվամիջոցին: Օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 2025թ. տարեվերջին մոտ 6-7 միլիոն դրամ (հարկերը հանած) հավելավճար է ստացել, սակայն Արդարադատության նախարարության գրավոր պատասխանում չեն նշել նախարարի պարգևավճարի կոնկրետ չափը: Հղում են կատարել հայտարարագրերին, որտեղ առանձին տող չկա պարգևավճարների մասին, այն ներկայացվում է աշխատավարձի հետ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
