Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը արձագանքել է Իրանում զորքերի տեղակայելու մասին լուրերին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վերջին օրերին տարածվող լուրերն այն մասին, թե թուրքական բանակն իբր պլանավորում է «անվտանգության նկատառումներով» մտնել Իրանի տարածք՝ Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում։ Այս մասին հայտնում է APA գործակալության թուրքական բյուրոն։
Գերատեսչությունում հայտարարել են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։
«Թուրքիան կողմ է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և շարունակում է ջանքեր գործադրել երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, համապատասխան պետական կառույցների հետ համակարգված կերպով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հնարավոր ռիսկերին հակազդելու համար։ Առանձին լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվող պնդումները, թե «Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում Թուրքիան պլանավորում է անվտանգության նկատառումներով մտնել Իրանի տարածք», չեն արտացոլում իրականությունը», - ասված է հայտարարության մեջ։
