Արտակարգ դեպք Երևանում. «Երևան Սիթի»-ի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել
Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան 1-ին գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Կոմիտաս 55 հասցեի դիմաց՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, տղամարդու դի կա։ Հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 86-ամյա Պ. Վ.-ն է, ով գիտակցությունը կորցրել է, ընկել գետնին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
