«Վեոլիան» չի խաբում. ջրանջատումներ լինելու են. Արամազդ Ղալամքարյան
«Վեոլիա ջուրը» ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունը չի համաձայնեցրել։ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցում ասաց, որ փաստ է, որ մենք ունենք ջրային սահմանափակ ռեսուրսներ՝ հատկապես ամառվա պիկ ամիսներին։
«Այսինքն, «Վեոլիան» չի խաբում, «Վեոլիան» ասում է, որ ամառվա ամիսներին չի կարող 24 ժամյա ջրամատակարարում ապահովել, ինչն այդպես է։ Մենք ունենալու ենք ջրամջատումներ, հարցն հետևյալն է, այդ ջրանջատումների տևողությունն ինչպիսին պիտի լինի և մարզից մարզ, Երևանի տարբեր համայնքներում ինչպիսի փոփոխություն պետք է լինի։ Նույն ժամանակացույցը՝ 3 փողոցների տարբերությամբ հրապարակվելէ նոյեմբերին, այսպիսի աղմում ու աժիոտաժ չի եղել, պարզապես հիմա նախընտրական շրջանում ենք։
Մենք կարծում ենք, որ հրապարակված ժամանակացույցը կարելի է լավարկել ունենալ ջրանջատումների ռեժիմների լավարկումներ։ Կառավարությունը երեկ վերահաստատել է, որ քայլեր է ձեռնարկելու, որպեսզի լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան»։
Դիտարկմանը, թե հնարավոր է, որ ընտրություններից՝ հունիսի 7-ից հետո ջրանջատումները լինեն այն գրաֆիկով, որ հրապարակվել էր՝ նա պատասխանեց, որ ծրագիր ունեն, որի մասին չեն ցանկանում դեռ խոսել։ «Հաշվի առնելով խնդրի զգայունությունը փորձում ենք օգնել ինքներս մեզ, ընկերությանը ավելի լավ ռեժիմներով ջրամատակարարում ունենալ։ Մեզ 2 շաբաթ տվեք. Կաշխատենք ընկերության և հանձնաժողովի հետ և արդյունքների մասին կիմանաք։ Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ՝ մենք կունենաք ժամերի ավելացում։ Հավաստիացնում եմ։ Ինչ մնում է ջրանջատումներին՝ միթե անցած տարի չի եղել, իհարկե եղել է»։
