Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային հարցով բանակցությունները ԱՄՆ-ի հետ. Իսմայիլ Բաղայի

Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցով բանակցությունները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Ժնևում Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունները, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:


«Մեր պատվիրակությունը, ինչպես և նախկինում, եկել է լիակատար պատրաստակամությամբ: Մենք ցուցադրել ենք մեր լուրջ մոտեցումը ողջ այս գործընթացի ընթացքում: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Իրանի պետական հեռուստատեսության եթերում:

Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կենտրոնացած են միջուկային թեմատիկայի, Իրանի կողմից խաղաղ ատոմի օգտագործման և պատժամիջոցների չեղարկման վրա. երկխոսությանը մասնակցող կողմերը կքննարկեն մանրամասները: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից հնչող հակասական հայտարարությունները չեն օգնում բանակցային գործընթացին:

Դիվանագետը նաև չի բացառել, որ բանակցություններին կարող է միանալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

«Հնարավոր է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նույնպես միանա այս բանակցություններին, ինչպես նախկինում»,- հավելել է Բաղային:

Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ը իրանական միջուկային հարցով բանակցությունների երկու փուլ են անցկացրել: Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: Այժմ կողմերն աշխատում են հնարավոր համաձայնության վերաբերյալ առաջարկների շուրջ:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Տեր Երեմիան և Տեր Դանիելը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Հետաքրքիր է՝ Ալիևը կգնա՞ հայերի ջարդերը հավերժացնող հուշահամալիրներ և կփառաբանի՞ Սումգայիթի շեհիդների «սխրանքը». Խառատյան Հարսիդ շորը կրկին բռնկվել է… Իմ աչքով տեսա Փաշինյանի երեկվա այդ կեղտոտ քայլը․ ինչ է պատմում Աշոտյանը Բրյուսել այցից (video) Գեղարքունիքի զորամասում զինվոր է մահացել. ArmLur.am «Չեք լռեցնելու ինձ», «հենց հիմա նստեք»․ Բագրատ սրբազանի ու դատավորի միջև վիճաբանություն սկսվեց (video) Քաղաքացիները մոտենում են ապակուց այս կողմ Բագրատ Սրբազանից օրհնություն ստանում (video) Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխվեց «Ուշադիր լսեք Սրբուհի Գալյանի ասածը․ հենց այդ պահին պետք է գնային նրա հետևից»․ Աննա Մկրտչյան (video) Շատ մեջ խնդիր առաջ ենք կանգնելու․ Իրանը վերջին պահին գիտե՞ք ինչ հարված է տալու. Արթուր Մարտիրոսյան (video) Սինոդական համակարգը հարմարեցված է արտաքին ուժերի կողմից անմիջական թելադրանք և վերահսկողություն սահմանելու նկրտումներին. Դանիելյան Բացահայտում․ Արթուր Հովհաննիսյանը հաստատեց՝ իրենց հրամանով քաղաքացիներին ապօրինի գաղտնալսում են (video) Փաշինյանը հասկացել է շանս չունի ,հույսը դրել է երկու բանի վրա. Արթուր Մարտիրոսյան (video) Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Չհավատարմագրված ագրարային համալսարանը չունի ռազմավարական ծրագիր Եթե «Վեոլիան» ջուր ունենա, ժողովո՛ւրդ ջան, էտ ջուրը կմատակարարի. Ջրային կոմիտեի նախագահ Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. Հետք Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը Ադրբեջանում հերթական հավակնություններն են հնչեցրել Սյունիքի նկատմամբ «Փաշինյանին հենց ճզմեցին, վախերը միանգամից երևացին». Դավիթ Սահակյանց (video) Սիրիայի կառավարությունն ու դրուզները բանտարկյալների փոխանակում են իրականացրել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը արձագանքել է Իրանում զորքերի տեղակայելու մասին լուրերին Հայաստանի մարզերի զգալի մասում փետրվարի 27-ին սպասվում է ձյուն Արտակարգ դեպք Երևանում. «Երևան Սիթի»-ի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել «Վեոլիան» չի խաբում. ջրանջատումներ լինելու են. Արամազդ Ղալամքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am