«Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին

Հարցազրույց Հրանտ Բագրատյանի հետ


- Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ամեն օր ֆեյսբուքյան գրառումներ է անում՝ ցուցադրելով, թե ինչպես է բարելավվել տնտեսության վիճակը՝ 2017 թվականի համեմատ: Օրինակ, նա պնդում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականին եղել է 7,2 տոկոս, 2017-ի համեմատ աճել է 2,5 անգամ՝ 11,5 մլրդ դոլարից հասնելով 29,2 մլրդ դոլարի: Եթե այսպիսի մեծ տարբերություն կա, եթե տնտեսությունն այսքան արագ աճում է, ապա ինչո՞ւ բնակչությունն իր մաշկի վրա չի զգում այդ զգալի աճը:   

- Նախարարի ասածը (եթե դուք չեք սխալվել հարցը տալիս) իրականության ու տնտեսագիտական գրագիտության հետ կապ չունի։ ՀՀ ՀՆԱ հավելաճը 2025թ․, 2017-ի համեմատ (8 տարի), կազմել է 52.7% կամ միջին տարեկան 5.4%, խոստացած 7%-ի փոխարեն։ 2.5 անգամ աճ չկա։ Նշենք, որ 2010-2017 թթ․ (նորից 8 տարի) ՀՆԱ հավելաճը կազմել է 37%, իսկ 2001-2008 թթ․ (նորից 8 տարի)՝ 126.6%։ Հիմա՝ դոլարային արտահայտությամբ աճի մասին։ 2025-ին, 2017-ի համեմատ, դոլարն էժանացել է 68%-ով (ներառյալ դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ 25%-ով)։ Եթե նախարարն այսքան գիտելիք ունենար եւ 29.5 մլրդ-ից հաներ 68%-ը, ապա կստանար վերը նշված նույն՝ 50.7 տոկոս ՀՆԱ հավելաճը։ Առաջ անցնելով ասենք, որ այդ բոլոր աճերը մենք վերցրել ենք այս իշխանությունների պաշտոնական վիճակագրությունից՝ խաղերի ու զվարճությունների առաջանցիկ «զարգացման» պայմաններում։

- 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, ըստ էկոնոմիկայի նախարարի, 2017 թվականին եղել է 3 հազար 869 դոլար, իսկ 2025 թվականին՝ 9 հազար 474 դոլար, այսինքն՝ այս ցուցանիշը եւս աճել է ավելի քան 2,5 անգամ: Բայց բնակչության կենսամակարդակը չի աճում, աղքատությունն ավելանում է, եւ այդ մասին, ինչպես հիշում ենք, ասել է վարչապետը՝ անցյալ տարեվերջին: «Մենք ցույց ենք տալիս, մի կողմից, տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում»: Նա բացատրում էր այս երեւույթը դպրոցների ավերակ լինելով, Դուք ինչո՞վ եք բացատրում:

- 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 2017թ․ իրոք կազմել է 3 հազար 869 դոլար (Համաշխարհային բանկի տվյալներն են՝ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD)։ 2025թ․ դրանք համադրելի գներով եղել են 5 հազար 620 դոլար եւ 8 տարում աճել են սոսկ 1.45 անգամ (պետք է նկատի ունենալ, որ այդ ընթացքում, պարոն Պապոյանի կառավարության հայրենանվեր գործունեության արդյունքում, Արցախը դատարկվել է, եւ 120 հազար մարդ տեղափոխվել է ՀՀ)։ 9 հազար 474 դոլար թիվն ընթացիկ թիվ է եւ ներառում է դոլարի արժեզրկումը։ Կարճ. նախարարի համեմատությունը գրագետ չէ, իրենից ներկայացնում է էժան մանիպուլյացիա։ Նշենք նաեւ, որ առաջին հերթին խաղերի ու զվարճությունների հաշվին ստացված տնտեսական աճը ոչ մի աղերս չունի բնակչության կենսամակարդակի հետ։ Եվ իրոք, եթե որպես աճ ընդունենք իմ կողմից շտկված թվերը, ապա, միեւնույն է, առկա է բնակչության կենսամակարդակի չնչին աճ (թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրել, չնչին բարելավում կա բյուջետային ոլորտում եւ նկատելի բարելավում՝ տնտեսության մասնավոր հատվածում)։ Այստեղ էլ պիտի նշենք, որ բարելավումը հիմնականում վերաբերում է ՔՊ կուսակցության վերնախավին։ 

- Ըստ նախարարի, հայկական ծագման ապրանքների արտահանումը, 2017 թվականի համեմատ, կրկին 2,5 անգամ ավելացել է՝ մոտ 2 մլրդ դոլարից հասնելով 4,5 մլրդ դոլարի, եւ սրա մեջ չկան վերաարտահանում, ոսկի, պլատին: Միեւնույն ժամանակ, ըստ նույն վիճպետկոմի, Հայաստանից արտահանման ծավալները 2025 թվականի 11 ամսում՝ հունվար-նոյեմբերին, նվազել են 40.6 տոկոսով: Սա ի՞նչ հակասություն է: 

- Նախ, 2017թ․ արտահանման ծավալները եղել են 2.24 մլրդ դոլար, իսկ 4,5 մլրդ-ն 2.24-ից մեծ է մոտ 2 անգամ։ Դժբախտաբար, ՀՀ ԱՎԾ-ն համադրելի գներով արտահանման ծավալների հաշվառում չի անում, որպեսզի դատողություններ անենք արտահանման ծավալների իրական աճի մասին։ Ինչպես է նախարարը հաշվել 4,5 մլրդ-ն՝ չեմ կարող պատասխանել։

- Արտադրողականությունն է ավելացել, ըստ նրա, 6 դոլար մարդ/ժամից հասնելով 11 դոլարի: Նա աճը բացատրում է նրանով, որ մեր բիզնեսները 1,5 մլրդ դոլարից ավելի մեքենասարքավորումներ են ձեռք բերել, որոնց հաշվին բարձրացել է արտադրողականությունը: Բայց մենք գիտենք, որ հարկային կոշտ քաղաքականության պատճառով բազմաթիվ բիզնեսներ՝ փոքր եւ միջին, ուղղակի փակվում են: Էդ դեպքում ո՞ւմ արտադրողականությունն է կառավարությունը հաշվել։

- Արտադրողականությունն ավելացել է նույն այն տրամաբանությամբ, ինչը նշել ենք 1-ին հարցին պատասխանելիս։ Դրա 68 %-ը դոլարի արժեզրկման արդյունք է։ Իրականում, 8 տարում արտադրողականությունն ավելացել է սոսկ 32 %-ով եւ 2017թ․ գներով կազմել է 7.92 դոլար (հանել ենք դոլարի արժեզրկումը եւ հաշվի ենք առել զբաղվածների շուրջ 150 հազար մարդ աճը)։ Նաեւ նշենք, որ բոլոր դեպքերում գրանցվել է ցուցանիշների համեստ աճ՝ զգալիորեն ավելի քիչ, քան Վրաստանում, Թուրքիայում, որոշ ցուցիչներով՝ նաեւ Ադրբեջանում։ Շատ ավելի քիչ, քան 2000-ական թվականներին այդ նույն Հայաստանում։


Սյուզան Սիմոնյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ուժեղ բախումներ են եղել․ ինչու՞ Փաշինյանը հեռացրեց 3 փոխոստիկանապետերին (video) Ռուբեն Ռուբինյանին Փաշինյանի sms-ը չի հասե՞լ․ ու՞մ հետ էր հաշիվներ պարզում, սպառնում․․․ Մարգարյան (video) «Ձեզ կոնկրետ հարց եմ տվել, հարցիս պատասխանեք»․ Արթուր Խաչատրյանը՝ պաշտոնյային (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Բանակցությունները սկսվեցին․ Իրանն ունի պատասխան․ քաղաքագետ (video) Ջրանջատումներ լինելու են. Ջրային Կոմիտեի նախագահն անկեղծանում է (video) 1.273.000.000 դրամ․ Արամ Սարգսյանի թաղապետերի աչքի առաջի խայտառակությունը տեսեք․ Արթուր Չախոյան (video) Գյումրիում Քոչարյանի ժամանակ է ամենամեծ շինարարական թափը եղել․ Կարեն Սիմոնյան (video) Նիկո՛լ, Բաքվի և Սումգայիթի հայությանը խելո՛ք պիտի տանես Ադրբեջան՝ անվտանգության երաշխիքներով (video) ՇՏԱՊ․ Քաղաքացուն ձերբակալել են Տիկտոկում Փաշինյանի մասին վիրավորական արտահայտություն անելու համար (video) Հիմա ասեմ՝ Փաշինյանի կոնկրետ վախը․․․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության դիմաց (video) «Արսեն Թորոսյանին ստի վրա բռնեցին․ ե՞րբ է ներողություն խնդրելու» (video) Ավինյանը ավտոկայանատեղի վճարման արտոնություն է տվել Կարեն Կարապետյանի ազգականին․ oragir.news Նիկո՛լ, դե խոստովանի՝ Կաթողիկոսն ինչեր է արել․ Մեսրոպ Եսայան (video) Մինչև որքան դրամի փոխանցման դեպքում այն հայտարարագրման ենթակա չի լինի Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, քարոզչություն է. Անուշ Պողոսյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սա փշրանք է․ Փաշինյա՛ն, դու պիտի ներողություն խնդրես թոշակառուից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Փաշինյա՛ն, գռոշներով բարձրացրած թոշակիդ նայե՞նք, թե՞՝ թանկացումներով սովի մատնված թոշակառուին․Եսայան (video) «Որ ասում են՝ չափից շատ եք էժան ու պրիմիտիվ՝ ճիշտ են ասում». Արմեն Հովասափյան Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը վախեցել է՝ ի՞նչ են երեկ զեկուցել նրան․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանը թող իմանա՛՝ մենք սրանով կանգ չենք առնելու․ սա Նիկոլի մեծ պարտությունն է․ Ավետիք Չալաբյան (video) Որպես անհետ կորած որոնվում է Հարություն Պապյանը Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել հնարավոր միջուկային համաձայնագրի առաջարկներ «Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am