Մեկ ուրիշը վիրավորվել է Փաշինյանի փոխարեն եւ «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը ձերբակալվել է
Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը։ «Փաատինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա փոխանցմամբ՝ ինչ-որ կուսակցության նախագահ հաղորդում է ներկայացրել և նշել, որ վաղը կարող է ինքը լինել երկրի վարչապետ և իր համար անընդունելի է, երբ վարչապետին վիրավորում են։
«Նախաձեռնվել է ՔՕ 297-րդ հովածի 2-րդ մասի 3-րդ կետով․ խոսքը վերաբերում է «TikTok»-ի հարթակում հայտնի գործիչ Հայկ Եղյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հասցված վիրավորանքին։
Քաղաքացին երկու օր է՝ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի, թե միջին ծանրության ենթադրյալ արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու Քննչական կոմիտեն, արդյոք քաղաքացուն ներկայացնելու է դատարան՝ կալանավորելու նպատակով և ինչ մոտեցում է ցուցաբերելու դատարանը»,- նշել է նա։
