Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, պատմաբան Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020-ին Բաքվում ասում ՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց։ Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց։

Հանրահայտ փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված էր մինչ Առաջին աշխարհամարտը ։

Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստագրական նյութեր ու մասնավորապես 1911-ի Սալոնիկի ժողովի հայտնի որոշումը։

Երիտթուրքերի ծրագրի առաջին փուլում նախատեսված էր հայկական տարրի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում,իսկ հաջորդ փուլում բնաջնջումը պետք է իրականացվեր նաեւ Արեւելյան Հայաստանում ու մասնավորապես Արցախում եւ Նախիջեւանում։

Այս խնդրին մանրամասն անդրադարձ է կատարել դոկտոր Հայկ Դեմոյանն իր «Турция и Карабахский конфликт» աշխատության մեջ։

Դեռեւս 1919-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշման մեջ նշվում էր,որ «թուրքական կառավարությունը նպատակային ուզում է ոչնչացնել հայ ժողովրդին»/Congressional Records, Vol. LVII, рр. 3483-3484, цитата по А. М. Погосян, Карсская область в составе России, Ереван, Айастан, 1983, с. 223./:

Երիտթուրքերի պարագլուխներից դոկտոր Նազիմը նշում էր. «Հայերին պետք է ոչնչացնել արմատապես։Հիմա պատերազմ է ու ավելի հարմար պահ հայերին բնաջնջելու համար այլեւս չի լինելու»/Mevlan Zade Rifat. Turkiye inkilabinin ic yuzu, Halep, 1929, s. 89-93, цитата по изданию Геноцид армян в Османской империи. Сборник документов и материалов, под ред. М. Г. Нерсисяна, Ереван, Айастан, 1983, сс. 408-412./:

Բրիտանացի նշանավոր պատմաբան Առնոլդ Թոյնբին նշում էր,որ հայերի բռնագաղթման ու բնաջնջման հիմնական պատճառ էր հանդիսանում Թուրքիայի ձգտումը կապ հաստատել Կովկասում ապրող թուրքական տարրի հետ։Իսկ այդ նպատակին հասնելու հիմնական խոչընդոտը հենց հայերն էին /Arnold J. Toynbee. Armenian Atrocities. The Murder of a Nation, N.Y. 1975./:

20-րդ դարի սկզբին երիտթուրքական կազմակերպություններն ակտիվ կապեր էին հաստատում Կովկասի թաթարների/թուրքերի/ հետ։ Այդ առումով արժանի է հիշատակման եդիտթուրքերի պարագլուխներից Բեհաեդդին Շաքիրի 1906-ին Փարիզում գրված գաղտնի նամակը «Կովկասի մուսուլման եղբայրներին», որտեղ նշված է,որ «հայերը ձեր թշնամիներն են ու գլխավոր խոչընդոտը ռուսական լծից ազատագրվելու համար։ Պետք է քայլեր ձեռնարկել նրանց թուլացնելու համար»
/A.B. Kuran. Inkilap tarihimiz ve Ittihad ve Terakki, Istanbul, 1948, 85. 214-215, цитата по Айказн Казарян. Цехаспан турок, Бейрут, 1968, ее. 353-354. (на арм. яз). M. Sukru Hanioglu. preparation for a Revolution. The Young Turks, 1902-1908, Oxford University Press, 2001, рр. 158, 422-423./: Թուրքերն երիտթուրքական պրոպագանդայի կենտրոն որոշեցին դարձնել Շուշի քաղաքը:

Այդ պահից սկսած Արցախն ու արցախահայությունը դարձան թուրք- թաթարական գլխավոր թիրախներից մ՚եկը Կովկասում։

Հարկ է նշել, որ պանթուրքիզմի համար Հայաստանը համարվում էր գլխավոր աշխարհագրական խոչընդոտը թուրքական աշխարհի միավորման համար։/Michael P. Croissant. The Armenia-Azerbaijan Conflict, р.8/:

Ինչպես տենում ենք,նույնիսկ 110 տարի անց Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն այս ուղղությամբ չեն փոխվել։

Առաջին աշխարհամարտի սկսելուց հետո երիտթուրքերը ձեռնամուխ եղան իրենց պանթուրքիստական պլանների իրագործմանը՝ հայ ժողովրդի դեմ իրականացնելով ցեղասպանություն։

1914-ի հոկտեմբերի 31-ին Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան հանձնարարում է թուրքական 3-րդ բանակային կոդպուսի հրամանատար Իզզեթ-փաշային նախաձեռնել ռազմական օպերացիա ոչ միայն Բաքուն ու Դաղստանը,այլ նաեւ Արցախը գրավելու համար /Aydemir S. Suyn Arayan Adam, Istanbul, 1967, s. 160, цитата по изданию Г. Аветисян. К вопросу о «кавказском доме» и пантюркистских устремлениях, в «Этнические и региональные конфликты в Евразии», Кн. 1. Центральная Азия и Кавказ. – М: Весь Мир, 1997, с. 134./:
Այն ժամանակ Էնվերի պլանի իրագործմանը խանգարեց թուրքերի պարտությունը Սարիղամիշում։

Սակայն պանթուրքիզմի ջատագովները չէին մոռացել Էնվերի պատգամը։Նրանք չէին հրաժարվել իրենց նպատակից ու հարմար առիթի էին սպասում Արցախը գրավելու համար։

Հարմար առիթն ընձեռվեց 2018-ի Հայաստանում իշխանազավթումից ,ինչպես նաեւ 2020-ի նիկոլիստական ռեժիմի կողմից բերված կապիտուլյացիայի եւ 2023-ի Արցախի հայաթափումից հետո։

Ահա թե ինչու՞ էր 2020-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Էրդողանն ասում.«Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»։

Սա ասում եմ նրանց համար,ովքեր դեռ հիմարաբար կարծում են,թե պանթուրքիզմի ծրագրերն այլեւս սպառնալիք չեն հայության համար։
Բայց «Էնվերի հոգին չէր փառավորվի» ,եթե չլիներ Փխշինյանն իր ապաշնորհ կառավարումով։

Ակնհայտ է, որ Էնվերի ու երիտթուրքերի ծրագրում միայն Արցախի գրավումը չէր…
Նրանց համար Հայաստանը մնում է «անիծյալ սեպ», որը բաժանում է թուրքական աշխարհը։

Ու քանի դեռ Հայաստանում իշխում են սեփական պատմությունն ուրացողներն ու թուրք-ադրբեջանական պահանջները կյանքի կոչողները,Հայաստանի վիլայեթացման վտանգն իրատեսական է»:

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, քարոզչություն է. Անուշ Պողոսյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Սա փշրանք է․ Փաշինյա՛ն, դու պիտի ներողություն խնդրես թոշակառուից․ ակցիա Կառավարության դիմաց (video) Փաշինյա՛ն, գռոշներով բարձրացրած թոշակիդ նայե՞նք, թե՞՝ թանկացումներով սովի մատնված թոշակառուին․Եսայան (video) Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը վախեցել է՝ ի՞նչ են երեկ զեկուցել նրան․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանը թող իմանա՛՝ մենք սրանով կանգ չենք առնելու․ սա Նիկոլի մեծ պարտությունն է․ Ավետիք Չալաբյան (video) Որպես անհետ կորած որոնվում է Հարություն Պապյանը Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել հնարավոր միջուկային համաձայնագրի առաջարկներ «Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին Եվրոպա գնալու վիզաների մասին ես մի առաջարկ ունեմ․ Արթուր Խաչիկյան (video) «Mazda»-ի վարորդը երթևեկում է հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար Կառավարության նոր որոշումը Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփ Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն Ես մի կոնկրետ հարց ունեմ Փաշինյանին․ մեր հաշվին ես էս ամենը անում․ Հովհաննես Ավետիսյան (video) ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից Ու՞ր է 10 հազար դրամը, ու՞ր են թանկացումները․ Գեղամ Մանուկյանը մերկացնում է Փաշինյանի բլեֆը (video) 2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներին (video) Վանաձորում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն Մեկ ուրիշը վիրավորվել է Փաշինյանի փոխարեն եւ «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը ձերբակալվել է Դուք էս աղբը նայեք․ կատաստրոֆիկ վիճակ է․ Էդուարդ Հայրումյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am