Ազատվեցին, բայց… մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում հերթական կադրային «շարժն» է արձանագրվել։ Միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից։

Այպիսով.

– ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

– ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանը ևս ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն պարտականությունները կկատարի ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը։

– ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Խուդինյանը նույնպես ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինել է փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Ներքին գործերի նախարարի այլ հրամաններով նույն ազատված պաշտոնյաները նշանակվել են նախարարի անմիջական ենթակայությամբ պաշտոնների. Վարդան Վարդանյանը և Կարեն Հակոբյանը՝ նախարարի խորհրդականներ, Արթուր Խուդինյանը՝ նախարարի օգնական:

Այստեղ էլ առաջանում է տրամաբանական հարց՝ եթե նրանք արդյունավետ, վստահելի և պրոֆեսիոնալ ղեկավարներ էին, ապա ինչո՞ւ ազատվեցին իրենց առանցքային համակարգային պաշտոններից։ Իսկ եթե խնդիրներ կային նրանց աշխատանքի հետ, ապա ինչո՞ւ են նույն օրը տեղափոխվում նախարարի աշխատակազմ՝ խորհրդականի ու օգնականի կարգավիճակով։ Այդ ի՞նչ պետք է օգնեն կամ խորհուրդ տան, որ հնարավոր չէր նախկին բարձր պաշտոններում։

Սա արդյո՞ք պատասխանատվության ձև է, թե՞ պարզապես կադրային «փափուկ վայրէջք»՝ առանց հրապարակային բացատրության։

Քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն, պարեկային ծառայություն. սրանք համակարգի ողնաշարային կառույցներ են։ Նման ծավալի միաժամանակյա փոփոխությունները սովորաբար ունենում են հստակ քաղաքական կամ կառավարման պատճառաբանություն։

Սակայն հանրությանը որևէ գնահատական կամ հաշվետվություն չի ներկայացվել։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Փաշինյանը վախեցել է՝ ի՞նչ են երեկ զեկուցել նրան․ Ռոբերտ Մարգարյան (video) Փաշինյանը թող իմանա՛՝ մենք սրանով կանգ չենք առնելու․ սա Նիկոլի մեծ պարտությունն է․ Ավետիք Չալաբյան (video) Որպես անհետ կորած որոնվում է Հարություն Պապյանը Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել հնարավոր միջուկային համաձայնագրի առաջարկներ «Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին Եվրոպա գնալու վիզաների մասին ես մի առաջարկ ունեմ․ Արթուր Խաչիկյան (video) «Mazda»-ի վարորդը երթևեկում է հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար Կառավարության նոր որոշումը Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփ Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն Ես մի կոնկրետ հարց ունեմ Փաշինյանին․ մեր հաշվին ես էս ամենը անում․ Հովհաննես Ավետիսյան (video) ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից Ու՞ր է 10 հազար դրամը, ու՞ր են թանկացումները․ Գեղամ Մանուկյանը մերկացնում է Փաշինյանի բլեֆը (video) 2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներին (video) Վանաձորում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն Մեկ ուրիշը վիրավորվել է Փաշինյանի փոխարեն եւ «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը ձերբակալվել է Դուք էս աղբը նայեք․ կատաստրոֆիկ վիճակ է․ Էդուարդ Հայրումյան (video) 10 հազար դրամը կփրկի՞ Փաշինյանի կառավարությանը (video) Հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը․ բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո» Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am