Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ու հատկապես՝ պետական բյուջեի ու միջոցների հաշվին փորձելու են սիրաշահել ընտրողներին, պարզից էլ պարզ էր: ՔՊ-ի ու Փաշինյանի նախընտրական «բարիանալը» նախ՝ ձևական է, երկրորդ՝ ոչ մի բարի բան չի խոստանում հեռանկարում:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հիշեց կենսաթոշակառուների ու նրանց ցածր կենսաթոշակների մասին: Ու չնայած մի երկու ամիս առաջ երդվում էին, որ եթե մի 5000 դրամով թոշակները բարձրացնեն, ապա երկրի տնտեսությունը կփլուզվի, հիմա հանկարծակի որոշեցին, որ թոշակները ապրիլի 1-ից կբարձրանան:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում, համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի շատ»,-հայտարարել է Փաշինյանը:

Այո, այն նույն Փաշինյանը, որ ցինիզմի «մաստեր կլաս» ցուցադրելով՝ մի երկու ամիս առաջ հայտարարում էր, թե թոշակառուները չգիտեն, չեն հասկանում, թե ինչի վրա ծախսեն 10000 դրամը: Հետո ասում էր, որ եթե նույնիսկ 20 հազար դրամ բարձրացնեն, թոշակառուի կյանքում բան չի փոխվելու: Ասում էր ու պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ իրեն բազմամիլիոնանոց պարգևավճարներ հատկացնելու որոշումներ ընդունում: Դե, հասկանալի է, իրենք գիտեն՝ ինչպես ծախսել, իրենց կյանքում պետք է բան փոխվի ու փոխվել է (շարունակում է փոխվել)՝ օրավուր հարստանալու տեսքով:

Ավելին, երբ ընդդիմադիր ուժերը մատնացույց էին անում, որ հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները, քպականներով հարձակվում էին, թե անհնար է: Ու հիմա, բազմամիլիոնանոց (ու չվաստակած) պարգևավճարները ծախսելուց հետո, ընտրություններից մի երեք ամիս առաջ «հանկարծ» հիշեցին թոշակառուների մասին:

Հանրային առաջին արձագանքն անողոք էր. շատ-շատերը սա բնորոշեցին որպես բացահայտ ընտրակաշառք: Չէ, թոշակ բարձրացնելը լավ բան է, անհրաժեշտ բան է, կարևոր բան է, բայց երբ 8 տարի գրեթե թոշակ չես բարձրացրել (մաքսիմում՝ 3000 դրամ, երբ գնաճն աննախադեպ չափերի է հասել), ու մեկ էլ՝ հոպ, ընտրությունների շեմին այսքան «առատաձեռն» ես դառնում, հասկանալի է դառնում, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, թե ինչ շրիշակային վարկանիշ ունի ներկայում, երկրորդ՝ հասկանում է, որ թոշակառուներին վիրավորել է վերոնշյալ ձևակերպումներով: Եվ, ուրեմն, ընտրություններից մի 100 օր առաջ պետք է հայտարարել կենսաթոշակների և ծերության նպաստների բարձրացման մասին:

Մյուս կողմից՝ հանրահայտ է, որ նման քայլը, ինչպիսին է թոշակների բարձրացումը, պլանավորվում է նախապես, առանձին տողով նշվում է տարեկան բյուջեի մեջ: Մինչդեռ, այս տարվա բյուջեում նման բան նախատեսված չէ: Հենց իրենք՝ Փաշինյանն ու ՔՊ-ն էին աղմկում, թե դա անհնար է, թե ոչ մի կերպ թոշակ բարձրացնելու տեղ չունեն, որ ովքեր դրա մասին խոսում են… պոպուլիստներ են, այս, այն:

Ու պատահական չէ, որ մասնագետներն արդեն հարց են բարձրացնում՝ արդեն հաստատված բյուջեում այդքան գումարը (մոտ 60 մլրդ դրամ) որտեղի՞ց եք հայթայթելու, ո՞ւմ հաշվին: Էլի՞ հարկեր, տույժ ու տուգանքներ եք բարձրացնելու ու հանրության կաշին քերթեք: Թե՞ այդ գումարը կար, բայց պահում էիք ընտրությունների համար……

Հ.Գ.-Ի դեպ, երեկ ոմանք կես կատակ-կես լուրջ հիշեցնում էին, որ ապրիլի մեկը, բացի Ծիծաղի միջազգային օր լինելուց, ժողովրդի մեջ տարածված է նաև որպես խաբելու օր: Բայց սա արդեն «հին ինֆորմացիա» է, քանի որ արդեն 8 տարի է՝ Հայաստանի իշխանությունների համար ամեն օր է խաբելու օր… 

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Փաշինյանը թող իմանա՛՝ մենք սրանով կանգ չենք առնելու․ սա Նիկոլի մեծ պարտությունն է․ Ավետիք Չալաբյան (video) Որպես անհետ կորած որոնվում է Հարություն Պապյանը Իրանը Միացյալ Նահանգներին է ներկայացրել հնարավոր միջուկային համաձայնագրի առաջարկներ «Հրապարակ»․ Թոշակառուներն ու գյուղացիներն ավելի վատ են ապրում, իսկ բարելավումն վերաբերում է ՔՊ վերնախավին Եվրոպա գնալու վիզաների մասին ես մի առաջարկ ունեմ․ Արթուր Խաչիկյան (video) «Mazda»-ի վարորդը երթևեկում է հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար Կառավարության նոր որոշումը Կանգնած ենք մեծ պատերազմի նախաշեմին․ ինչ սարսափելի վտանգ է Հայաստանին սպասվում․ Արթուր Խաչիկյան (video) Պшտերազմն արդեն չափազանց երկար է տևում. Թրամփ Կառավարությունը պակասեցրեց սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն Ես մի կոնկրետ հարց ունեմ Փաշինյանին․ մեր հաշվին ես էս ամենը անում․ Հովհաննես Ավետիսյան (video) ՔԿ նախկին քննիչը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի մեջ Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000–ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի (video) Նոր մանրամասներ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից Ու՞ր է 10 հազար դրամը, ու՞ր են թանկացումները․ Գեղամ Մանուկյանը մերկացնում է Փաշինյանի բլեֆը (video) 2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներին (video) Վանաձորում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն Մեկ ուրիշը վիրավորվել է Փաշինյանի փոխարեն եւ «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը ձերբակալվել է Դուք էս աղբը նայեք․ կատաստրոֆիկ վիճակ է․ Էդուարդ Հայրումյան (video) 10 հազար դրամը կփրկի՞ Փաշինյանի կառավարությանը (video) Հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը․ բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո» Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․ Բայրամով Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am