Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ

Այսօր՝ փետրվարի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Վաղարշապատ քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «33» բենզագազալցակայանի մոտ էին հավաքվել մոտ 50-ից ավել քաղաքացիներ, ովքեր սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ պատճառաբանելով, թե ինչու իրավապահ համակարգը չի փորձում խնդիրը լուծել իրավական ճանապարհով, այլ ցուցաբերում է «իրավական բեսպրեդել»։Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված բենզագազալցակայանի գործով ներգրավված փաստաբան Հենրիկ Քարտաշյանն ասում էր.«Ամիսներ առաջ նշված բենզագազալցակայանից մոտ 300 մետր հեռավորության վրա միջադեպ տեղի ունեցավ, ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 14-ին հնչել էին կրակոցներ։ Կրակոցի վայր էին ժամանել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, ովքեր դեպքի վայրը զննելուց հետո այցելեցին նաև իմ վստահորդին պատկանող բենզագազալցակայան, առգրավեցին տեսախցիկների կողմից նկարահանված տեսանյութերը և կապարակնքեցին տարածքը, այդ թվում գազաբենզալցակայանի համար օգտագործվող լիցքավորման սարքերը։Օրեր անց քննչական բաժնի կողմից կարծես թե ավարտվեց իմ վստահորդին պատկանող տարածքի հետ կապված խնդիրները ու թույլատրեցին, որպեսզի գազաբենզալցակայանն աշխատի։ Սկսեցինք շահագործել, բայց մի քանի օր հետո չգիտես ում ցուցումով (մեզ հասած տեղեկություններով՝ մարզի դատախազի ցուցումով) նորից կապարակնքեցին, այս անգամ նույնիսկ տարածքում տեղադրված հյութերի, սուրճի ապարատները։

Ճիշտն ասած սեփականատերը մտածեց՝ երևի լրացուցիչ զննություն պետք է կատարեն, բայց օրեր անց պարզվեց, որ դրա պատասխանը վստահորդս չի կարողանում ստանալ, քանի որ ինչ կառույցի դիմել է՝ պարզելու, թե ինչն է եղել նորից կապարակնքելու պատճառը, ոչ մի պատասխան չի ստացել։ Ոստիկանությոնը ասում էր՝ ես տեղյակ չեմ, քննչականն ասում էր տեղյակ չեմ, դատախազությունից էլ պատասխան չենք ստացել։ Միայն երեկ ենք մեր մի քանի բողոքներից հետո կցկտուր պատասխան ստացել, հիմա տեսնենք ինչ ենք անում, հավանաբար կբողեքենք վերադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում էլ կդիմենք դատարան, քանի որ իմ վստահորդն ու նշված բենզագազալցակայանում տարիներ շարունակ իրենց աշխատանքը կատարող, իրենց հանապազորյա հացը վաստակող աշխատակիցները մատնվել են անգործության՝ իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով։ Այսօր նույնիսկ այս 50 հոգին չէր, որ կարող էր լինել, ավելի շատ մարդիկ կային, ովքեր սպառնում էին դիմել ամենածայրահեղ միջոցների, այդ թվում բողոքի՝ փակելով ճանապարհը, բայց մենք ուզում ենք հավատալ, որ խնդիրը իրավական հարթությունում կլուծվի և վերջ կտրվի ինչ-որ անձի ցանկությամբ իրականացված իրավական բեսպրեդելին։Մենք սպասում ենք, եթե կարճ ժամանակում դրական պատասխան չստացանք, ապա սկսելու ենք բողոքի ակցիաները, այդ թվում՝ գնալու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ, որպեսզի վարչապետը տեսնի, թե իր ասած «օրենքի առաջ բոլորը հավասար են» խոսքերը որոշ պաշտոնյաներ ինչպես են հասկանում կամ ընկալում։Ֆոտոլրագրողի հարցին, թե գուցե գազաբենզալցակայանը փակվել է, քանի որ կան տեղեկություններ, որ այդտեղ մարդկանց խաբում ու թերլիցքավորում են կատարում, թե՛ փաստաբանը, թե՛ սեփականատերը և թե՛ այնտեղ հավաքվածները հերքեցին՝ ասելով, որ դա իրականության հետ կապ չունի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video) Մտածեցի՝ «հիմա ի՞նչ գյուղ է ծախել, որ թոշակները բարձրացնում է» (video) «Ստորացրե՞ց երեկ Փաշինյանն իր փոխոստիկանապետերին»․ Նարինե Դիլբարյան (video) Большая манипуляция Пашиняна и ЕС: чего на самом деле ждать от TRIPP? — Арешев раскрывает скобки (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am