ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու քրեական գործով։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Դատավորը Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։


Վճռում ասվում է.


«Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվակցել Մկրտիչ Արշակի Մկրտչյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 03-ից մինչև 2026 թվականի հունվարի 03-ը փաստացի անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով։

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության տարածքային մարմնին։ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի վրա դնել պարտականություն՝ վերահսկողության ընթացքում առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում հայտնել պրոբացիայի ծառայությանը:

Մեղադրյալ Մկրտիչ Արշակի Մկրտչյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը՝ վարչական հսկողությունն իր սահմանափակումներով, գրավը՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո թիվ 900333832013 դեպոզիտային հաշվին վճարված 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը վերադարձնել այն վճարողին։

Իրեղեն ապացույց ճանաչված 1978 թվականի գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի «BT 1346» համարի ատրճանակը և թվով 9 հատ գործարանային արտադրության 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտները վերադարձնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ թիվ 57204825 քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար։
Նշենք, որ Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալվել էր օգոստոսի 4-ին։



դիտվել է 152 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am