Կործանվել է Սու-30ՍՄ կործանիչ
Ղազախստանի Կարագանդայի մարզում Սու-30ՍՄ կործանիչ է կործանվել։ Այս մասին Риа Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս տարվա փետրվարի 25-ին Սու-30ՍՄ կործանիչ է կործանվել Կարագանդայի մարզում՝ պլանային ուսումնական թռիչքներ կատարելիս։ Անձնակազմը արագորեն կատապուլտվել է։ Օդաչուները ողջ են, և նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում։ Նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ», - ասվում է հայտարարության մեջ։
