Նախագահի գրասենյակից հափշտակվել է ավելի քան 140 հազար դոլար
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի կանցելարիայի դրամարկղից անհայտ անձինք գողացել են ավելի քան 500 հազար զլոտի, ինչը համարժեք է մոտ 141 հազար դոլարի։ Այս մասին հայտնում է Gazeta Wyborczaն՝ հղում անելով Վարշավայի շրջանային դատախազության ներկայացուցիչ Անտոնի Սկիբային։
Դատախազության տվյալներով՝ արդեն հարցաքննվել են առաջին վկաները։ Քննության գաղտնիության պատճառով մանրամասներ չեն հրապարակվում, սակայն մամուլի տեղեկություններով՝ գործին կարող են առնչություն ունենալ նախագահի կանցելարիայի մի քանի աշխատակիցներ։
