Ուկրաինական բանակը դժգոհ է արևմտյան արտադրության անօդաչու թռչող սարքերից
Ուկրաինական զինված ուժերը դժգոհ են Եվրոպայում և ԱՄՆ–ում արտադրած անօդաչու թռչող սարքերից (UAV), քանի որ շատերը չեն համապատասխանում ժամանակակից մարտական պայմաններին և չեն դիմանում էլեկտրոնային պայքարի համակարգերին, հայտնում է TASS՝ հղում անելով Euractiv լրատվամիջոցին:
Ուկրաինայի զինված ուժերի 412-րդ «Nemesis» անօդաչու ստորաբաժանման շտաբի ղեկավարը նշել է, որ 2023–2024 թվականներին օգտագործված մոտ 50 թռիչք կատարած անօդաչուներից ոչ մեկը չի կարողացել անցնել առաջնագիծը։
