Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության nչնչացման նոր դեպքեր

2026 թ. փետրվարի 4-ին Աբու Դաբի քաղաքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը լուրջ բարոյաքաղաքական հարցադրումների տեղիք է տալիս։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի գերագույն գլխավոր ռազմական հանցագործ Իլհամ Ալիևը արժանացան ԱՄԷ «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ իբր «Բաքվի բռնապետական վարչակարգի և Հայաստանի միջև հաստատված խաղաղության» համար։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:

«Մրցանակաբաշխությունը, որը ներկայացվեց որպես տարածաշրջանային հաշտեցման և փոխըմբռնման խորհրդանիշ, իրականում լուրջ հակասություն է առաջացնում տեղում առկա իրողությունների հետ։ Այն պարագայում, երբ Արցախում շարունակվում են հայկական մշակութային և հիշողության վայրերի համակարգված ոչնչացման և ձևափոխման գործընթացները, «խաղաղության» անվան տակ նման պարգևատրումը ոչ թե նպաստում է հաշտեցմանը, այլ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։

Արցախի, ժամանակավորապես բռնազավթված տարածքներում, քաղաքակրթական ժառանգության հանդեպ իրականացվող քաղաքականությունը վաղուց արդեն դուրս է եկել առանձին դեպքերի շրջանակից և ստացել է համակարգային բնույթ։ Խոսքը ոչ միայն պատմական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի և հուշարձանների ձևափոխման կամ վերացման մասին է, այլև՝ հավաքական հիշողության խորհրդանիշ հանդիսացող վայրերի ու համամարդկային նշանակության արժեքների նպատակային ոչնչացման։

Փետրվարի 4-ից հետո արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և ոչնչացման նոր դեպքեր։ Մասնավորապես ՝ Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Օրերս ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց տեսանյութ, որը նկարահանված է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ Տեսանյութում հստակ երևում է, որ ավերված է Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը։

Գերեզմանոցի ավիրումը պարզապես վանդալիզմի ակտ չէ։ Այն ուղղված է հիշողության ջնջմանը, զոհվածների հիշատակի արժեզրկմանը և համայնքի պատմական ներկայության վերացմանը։

Մշակութային ցեղասպանության քաղաքականությունը դրսևորվում է հենց նման գործողություններով՝ նպատակ ունենալով վերաձևակերպել տարածքի ինքնությունը և կտրել այն իր պատմական արմատներից։

Այս համատեքստում «խաղաղության» մրցանակի շնորհումը ոչ միայն քաղաքականապես վիճահարույց է, այլև՝ բարոյապես խնդրահարույց։ Երբ միջազգային հարթակներում պարգևատրվում են ղեկավարներ, որոնց կառավարման պայմաններում շարունակվում են մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները, ձևավորվում է վտանգավոր նախադեպ։ Դա կարող է ընկալվել որպես միջազգային լռակյաց համաձայնություն՝ շարունակելու մշակութային և հիշողության վայրերի համակարգված վերացումը։

Եթե խաղաղությունը ենթադրում է ոչ միայն կրակի դադարեցում, այլև՝ մարդու իրավունքների, պատմական արդարության և մշակութային ժառանգության պաշտպանության ապահովում, ապա՝ Արցախի ներկայիս իրավիճակը այդ չափանիշներին չի համապատասխանում։ Խաղաղությունը չի կարող կառուցվել ավերված գերեզմանոցների, պղծված սրբավայրերի և ջնջվող հիշողության վրա։

Ուստի անհրաժեշտ է ոչ թե ձևական պարգևատրումներ, այլ՝ միջազգային անկախ մոնիթորինգ, իրավական գնահատական և պատասխանատվության մեխանիզմների կիրառում՝ կանխելու մշակութային ցեղասպանության շարունակական խորացումը տարածաշրջանում»,-գրել է նա:

դիտվել է 530 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am