«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Երևանի բոլոր համայնքներում, մեծամասամբ, 24:00-ից 7։00-ն կդադարեցվի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է որոշվել, որ մայրաքաղաքի այսինչ թաղամասում շուրջօրյա գրաֆիկը պետք է թողնել անփոփոխ, իսկ մյուսներում դարձնել 17-ժամյա։
Հատկանշական է նաև, որ ինչպես մայրաքաղաքի որոշ հասցեներում, այնպես էլ մարզերում ջրամատակարումը լինելու է օրական 6 ժամով՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։ Այդպիսի անհասկանալի գրաֆիկ է սահմանված Շենգավիթ վարչական շրջանի Նոր խարբերդի այգեգործական թաղամասում, Աշտարակում, Իջևանի մի շարք փողոցներում։ Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ջուր կունենան օրական 4 ժամ՝ 17։00-21։00-ն։
Հանրապետության մի շարք համայնքներում ջրամատակարարումը կլինի 6-10 ժամյա գրաֆիկով։
Սա խայտառակություն որակելը մեղմ կլինի։ Առանց որևէ հիմնավոր բացատրության ջրամատակարարման գրաֆիկի նման փոփոխությունը առաջացրել է մեր հայրենակիցների զայրույթը։ Առանց այդ էլ ջրանջատումները վերջին տարիներին հաճախակի են դարձել։
Ստացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ։ Ջրամատակարարման կրճատումից ահռելի վնասներ կկրեն նաև մեր տնտեսվարողները։
Սա հետևանքն է ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների անմխիթար վիճակի և ընդհանրապես, քաղաքային պլանավորման ձախողման»,-գրել է նա:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը